Քաղաքականություն
Քոչարյանը կմիանա նոր իշխանությունների դեմ պայքարին. հարցազրույց Reuters-ին
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Reuters գործակալության հետ զրույցում հայտնել է, որ ուժեղ ընդդիմադիր ուժեր են գալիս դիմակայելու Հայաստանի նոր իշխանություններին և հույս հայտնել, որ նա կլինի…
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Reuters գործակալության հետ զրույցում հայտնել է, որ ուժեղ ընդդիմադիր ուժեր են գալիս դիմակայելու Հայաստանի նոր իշխանություններին և հույս հայտնել, որ նա կլինի նրանց մեջ։
Գործակալությունը նշում է, որ Քոչարյանը երկրի նախագահն էր 1998-2008 և ձերբակալվել էր անցած տարի հուլիսին 2008-ին երկրում անօրինականորեն արտակարգ դրություն մտցնելու մեղադրանոքով։
Ինչպես հայտնում է Aysor am-ը` գործակալությունը նշում է, որ նրա ձերբակալությունը տեղի է ունեցել անցած տարի երկրում տեղի ունեցած խաղաղ ցույցերի արդյունքում տեղի ունեցած փոփոխություններից հետո, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց և ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ընտրվեց երկրի վարչապետ։
Քննադատները մեղադրում էին Քոչարյանին և նրա նախկին դաշնակիցներին նրանց իշխանության ժամանակ տիրող կոռուպցիայի և չարաշահումների, ինչպես նաև Ռուսաստանից մեծ կախվածություն ունենալու մեջ։
Պատասխանելով Reuters-ի հարցերին անազատությունից՝ Քոչարյանն ասել է, որ մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն և մեղադրել է Փաշինյանի կառավարությանը՝ ընտրովի արդարադատություն իրականացնելու մեջ։
Քոչարյանը նաև նշել է, որ նոր քաղաքական գործիչներ և ընդդիմադիր ուժեր են ի հայտ գալիս Հայաստանում։
«Այս գործընթացը իհարկե կհանգեցնի ուժեղ քաղաքական ուժի ի հայտ գալուն, որը շատ շուտով մարտահրավեր կնետի նոր իշխանություններին», - Քոչարյանը պատասխանել է Reuters-ի գրավոր հարցմանը։
Հարցին, թե արդյոք նա ընդգրկվեու է այդ նոր հայտնվող ընդդիմադիր ուժի մեջ, նախկին նախագահը պատասխանել է՝ «Այո, իհարկե», սակայն չի մանրամասնել, թե ինչ ձևով է արտացոլվելու նրա ներգրվվածությունը։
Խոսելով անցած տարի տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ Քոչարյանն ասել է, որ դա «կուտակված դժգոհության և մարդկանց մոտ փոփոխություների ցանկության արդյունք էր, բայց ոչ հեղափոխություն»։
«Ես չէի կոչի դա հեղափոխություն, քանի որ հիմնովին ոչինչ չի փոխվել երկրում, բացի նրանից, որ հանրության մեջ աճել է ագրեսիան, իսկ իշխանության մեջ՝ պոպուլիզմն ու դիլետանտիզմը», - պատասխանել է Քոչարյանը։
Նախկին նախագահը նաև պաշտպանել է 2008-ի ցույցերի ժամանակ իր ընդունած որոշումները։
«Կարգը հաստատվել էր միայն արտակարգ իրավիճակ մցնելուց հետո և միայն դրա շնորհիվ։ Դա չանելը կնշանակեր պաշտոնեական անգործություն նախագահի կողմից», - գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...