Քաղաքականություն
Փաշինյանը` ավտոմեքենաների ներկրման դրույքաչափերի բարձրացման մասին
Տուրքը բարձրանում է, էլեկտրամոբիլ թող ներկրեն։ Այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսում Ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ավտոմեքենաների ներկրման դրույքաչափերի բարձրացման խնդրին։ Նա նաև նշեց…
Տուրքը բարձրանում է, էլեկտրամոբիլ թող ներկրեն։ Այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսում
Ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ավտոմեքենաների ներկրման դրույքաչափերի բարձրացման խնդրին։
Նա նաև նշեց, որ մեր երկիրը չպիտի հին ավտոմեքենաների գերեզմանոցի վերածվի, այլ պիտի լինի երկիր, որտեղ կան էլեկտրամոբիլներ, էլեկտրական ավտոբուսներ։ Հայաստանը պետք է դառնա տեխնոլոգիական երկիր։
«ԵԱՏՄ կարգավորումների շրջանակում դա շատ բարդ հարց է, որովհետև արդեն պայմանավորվել ենք, և տուրքը պիտի բարձրանա: Բոլոր այդ գործով զբաղվողները Հայաստան այնքան մեքենա են ներկրում, որ մի 7-8 տարի պետք է վաճառեն այդ մեքենաները, որ սպառվի։ Հայաստանում այսօր մեքենաների աննախադեպ ծավալներ կան»,– ասաց վարչապետը։
ՀՀ վարչապետի համոզմամբ նոր մաքսատուրքերի կիրառման հետևանքով ՀՀ պետական բյուջեն չի տուժի։
Հիշեցնենք` կառավարության որոշմամբ` 2020թ–ին էլեկտրամոբիլների ներմուծումն ազատվում է հարկերից։
Նշենք, որ ՊԵԿ տվյալներով` միայն 2019թ-ի ապրիլին ներմուծվել է 9481 ավտոմեքենա, այն դեպքում, որ 2018թ.-ի ապրիլին ներմուծվել էր 4324 ավտոմեքենա։
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...