Քաղաքականություն
ԵԿՄ-ականները Սերժ Սարգսյանի՞, թե՞ Նիկոլ Փաշինյանի հետ կգնանք Արցախ․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ավանդաբար ԵԿՄ-ն ճոխ նշում է Երկրապահի օրը։ ԵԿՄ վարչության անդամ Արա Կետիկյանին հարցրինք` ի՞նչ եք անելու այս տարի։ «Բնականաբար, գնալու ենք Եռաբլուր, մարզերում…
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ավանդաբար ԵԿՄ-ն ճոխ նշում է Երկրապահի օրը։ ԵԿՄ վարչության անդամ Արա Կետիկյանին հարցրինք` ի՞նչ եք անելու այս տարի։ «Բնականաբար, գնալու ենք Եռաբլուր, մարզերում ծաղկադրումներ ենք անելու, Սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան ենք այցելելու»:
Իսկ Մանվել Գրիգորյանին չե՞ք հիշելու-այցելելու` հիվանդանոցում է, ասում են` լավ չէ։ «Չեմ կարող ասել, նման հարց չի քննարկվել: Առ ժամանակ առաջ, երբ կալանքը չեղարկվել էր, տանն էր, ինքս այցելել եմ իրեն»: Ինչպե՞ս ընդունեց, ասում են` չի ընդունում Երկրապահից ոչ մեկին:
«Նորմալ»: Ի՞նչ էիք խոսում։ «Բացառապես՝ առողջությունից, ուրիշ բան չենք քննարկել»: Իրո՞ք։ «Այո, որովհետև իր համար կարևորն առողջությունն է»: Ի դեպ, անցած տարի ևս Երկրապահի օրը չի նշվել։ «Այդ օրը Նիկոլ Փաշինյանի ընտրության օրն էր. բոլորը զբաղված էին դրանով, դրա համար ընդհանրապես չնշեցինք»,- ասաց վարչության մեկ այլ անդամ:
Բա Ղարաբաղ չե՞ք գնալու` Շուշիի գրավման օրն է, եթե գնալու եք՝ Սերժ Սարգսյանի հե՞տ եք գնալու, թե՞ Նիկոլ Փաշինյանի։ «Ով ո՞ր օրն է գնալու»։ Սարգսյանը՝ 8-ին, Փաշինյանը` 9-ին։ «Իհարկե` 9-ին»: Բայց չէ՞ որ Փաշինյանը կապ չունի ո՛չ Շուշիի վերադարձի, ո՛չ ղարաբաղյան տարեգրության, ո՛չ Երկրապահի հետ․ Սասուն Միքայելյանի «հրամանատարն» է, դրա՞ համար։ «Փաշինյանն էլ հիմա գերագույն գլխավոր հրամանատարն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...