Քաղաքականություն
«Անունը ասա, անունը». պատգամավորը չի գալիս նիստին, գործընկերն է նրա փոխարեն գրանցվում․ Դանիելյան
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը ԱԺ նիստին հայտարարեց, թե դահլիճում արձանագրել է դեպք, երբ բացակա պատգամավորին գործընկերը գրանցում է։ «Սա առաջին անգամը չէ, որ տեղի է ունենում…
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը ԱԺ նիստին հայտարարեց, թե դահլիճում արձանագրել է դեպք, երբ բացակա պատգամավորին գործընկերը գրանցում է։
«Սա առաջին անգամը չէ, որ տեղի է ունենում այս դահլիճում, և ես կոչ եմ անում նման քայլերից զերծ մնալ, որովհետև դա ազնիվ չէ», - հայտարարեց պատգամավոր Դանիելյանը։
Գործընկերները նրան բազմաթիվ անգամ խնդրեցին՝ «անունը ասա, անունը», սակայն Դանիելյանը չասաց՝ խոստանալով մեկ ուրիշ անգամ նաև անունը հայտարարել։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, թե, իհարկե, կասկածի տակ չի դնում Դանիելյանի հայտարարությունը։ «Ուզում եմ հիշեցնել, որ այդ բարքերը, որ նախկինում եղել են խորհրդարանում, այլևս այս խորհրդարանում չեն կարող գործել, հատկապես միմյանց փոխարեն գրանցվելու և քվեարկելու։ Հույս ունեմ, որ այն, ինչ նկատել եք, թյուրիմացության արդյունք է»,-ասաց ԱԺ նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...