Քաղաքականություն
Ակնհայտ սուտ տեղեկություն է. ԱԱԾ պետըՙ ուկրաինացի պատգամավորին Հայաստան չթողնելու պատճառի մասին
Ակնհայտ սուտ տեղեկության տարածման արդյունքում է ստացվել, որ իբր Ուկրաինայի պատգամավորի մուտքը Հայաստան խոչընդոտվել է Ռուսաստանի պահանջով: Նման բան չկա: «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան՝…
Ակնհայտ սուտ տեղեկության տարածման արդյունքում է ստացվել, որ իբր Ուկրաինայի պատգամավորի մուտքը Հայաստան խոչընդոտվել է Ռուսաստանի պահանջով: Նման բան չկա: «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան՝ ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
«2015 թ. Մուսթաֆա Նայեմը, օտարերկրացիների մասին օրենքի համաձայն, ընդգրկվել է Հայաստանում անցանկալի անձանց ցուցակում, և նրա մուտքի վրա արգելք է դրվել: Դա Ռուսաստանի հետ որևէ կապ չունի, դա եղել է 2015 թ. ՀՀ ԱԱԾ տնօրենի որոշմամբ, որը օրենքի շրջանակում է»,-ասաց Վանեցյանը:
Նրա խոսքով՝ իր՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվելուց հետո ՀՀ-ի համար անցանկալի անձանց ցուցակից ավելի քան 30 հազար մարդ է հանվել. «Տեխնիկական վրիպակ է եղել, և Նայեմը մնացել է այդ ցուցակում: Երբ ինձ զեկուցվել է, որ նման բան է եղել, անմիջապես խնդիրը հարթվել է, և Նայեմը մուտք է գործել ՀՀ: Նայեմը օդանավակայանում մնացել է մոտ 40 րոպե»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղ...
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...