Պատահարներ
«Օպել»-ում հայտնաբերվել է եւս մեկ այրված դի․ մանրամասներ Արմավիրի ողբերգական վթարից
Նոր մանրամասներ են հայտնի դարձել Արմավիրի մարզի Արշալույս գյուղից դեպի Ակնալիճ տանող հատվածում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից: Նշենք, որ Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 5-ին, ժամը 10:54-ին 911…
Նոր մանրամասներ են հայտնի դարձել Արմավիրի մարզի Արշալույս գյուղից դեպի Ակնալիճ տանող հատվածում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից:
Նշենք, որ Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 5-ին, ժամը 10:54-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երեւան-Արմավիր ավտոճանապարհին վթարված ավտոմեքենաներն անհրաժեշտ է տեղափոխել. անվտանգության նկատառումներից ելնելով անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Փրկարարները ստուգել են գազաբալոններում գազի առկայությունը եւ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ դրանք հեռացրել են ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից:
«Opel» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է նաեւ Կ.Գ.-ի (ծնված 1991 թ.) այրված դին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 5-ին, ժամը 00:00-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղից դեպի Ակնալիճ տանող հատվածում այրվում է ավտոմեքենա (գազի բալոններով բեռնված):
Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 10 կմ-ի ձախակողմյան հատվածում բախվել են գազի բալոններով բարձված (10 հատ, տարողությունը չի հաջողվել պարզել) «ԶԻԼ-130» (վարորդ՝ Ա.Ե., ծնված 1982 թ.) եւ «Opel» (վարորդ՝ Կ.Գ., ծնված 1993 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Բախման հետեւանքով բալոնները պոկվել եւ ընկել էին երթեւեկելի հատված, իսկ մեկ բալոն պայթել էր եւ բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել էր ժամը 00:50-ին, մարվել 01:20-ին:
Ավտոմեքենաներն ամբողջությամբ այրվել էին:
Տեղազննման արդյունքում հայտնաբերվել էր անձը չպարզված քաղաքացու այրված դի:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստան ներմուծված նոր ավտոմեքենաներով բարձված բեռնատարը կողաշրջվել է
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Երևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի Ջուջևան գյուղի...
Ակտիվիստները տապալել են «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը
Մի խումբ ակտիվիստներ այսօր տապալել են «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը, որը, նրանց պնդմամբ մանուկների շրջանում ա...
Հրթիռակոծվել է Քեսաբի Էսկյուրան գյուղը. հայեր են տուժել
Հալեպի «Գանձասար» պարբերականը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին՝ կեսօրից հետո, զինյալ ահաբեկչական խմբավորումները Քեսաբի Էսկյ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. 66 համարի «Գազելը» բախվել է սյանը, բռնկվել է հրդեհ
Երեւանի Զեյթուն վարչական շրջանում՝ «Ալմաստ» գործարանից ներքև՝ Ավան տանող ճանապարհին 66 համարի երթուղային «Գազելը» բախվել...
Ավելին Պատահարներ բաժնից
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0
Ինդոնեզիայում 7,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 38 մարդ է զոհվել
5.0
6 ամսում ՃՏՊ-ների հետևանքով 114 մարդ է զոհվել, ավելի քան 3 հազար՝ վիրավորվել
3.7