Հասարակություն

Ինչու Լեոնարդո դա Վինչին չի ավարտել «Մոնա Լիզան»

Ինչու Լեոնարդո դա Վինչին չի ավարտել «Մոնա Լիզան»
Վերածննդի դարաշրջանի նկարիչ Լեոնարդո դա Վինչին չի կարողացել ավարտին հասցնել իր հայտնի կտավը՝ «Մոնա Լիզան», քանի որ ուշաթափվել է և վնասել ձեռքը: Այս մասին գրում է The Royal Society of Medicine-ը: Հետազոտողների կարծիքով, ընկնելու պատճառով նկարիչը հետագայում չի կարողացել բռնել վրձինը, հետևաբար չի կարողացել ավարտին հասցնել կտավի ստեղծման աշխատանքները: Որոշ մասնագետներ կարծում են, որ դա Վինին միջնադարին բնորոշ հատուկ դիետայի պատճառով կաթվածահար է եղել և մասամբ պարալիզացվել է: Այնուամենայնիվ, գիտնականներ Դևվիդ Լացցերին և Կարլո Ռոսսին առաջարկել են, որ նյարդի տրավմայի պատճառով նկարիչը արմունկի ոսկորի կաթված է ստացել: Որպես ապացույց, նրանք վկայակոչել են դա Վինչիի դիմանկարը, որտեղ նա պատկերված է կտորով փաթաթված ձեռքով, ինչը վիրակապ է հիշեցնում: «Փոխարենը պատկերելու ստիպիկ սեղմված ձեռք, որը կլիներ կաթվածից հետո, կտավն այլընտրանքային ախտորոշում է ներկայացնում», - ասել է մեջբերում է Լացցերին: Նա նաև նշել է, որ տարեց մարդիկ երբեմն ուշաթափվում են և նմանատիպ վնասվածքներ են ստանում: Այն փաստը, որ դա Վինչին իսկապես որոշակի խնդիրներ ուներ իր ձեռքերի հետ, փաստում է նաև այն հանգամանքը, որ իր վերջին նկարներից շատերն անավարտ են:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250