Հասարակություն
ՈւՂԻՂ. Բողոքի ցույց` Կենդանաբանական այգու դիմաց
Gohar Vardanyan
1 րոպե
336 դիտում
Երևանի կենդանաբանական այգու սեզոնի բացմանը զուգընթաց այգու դիմաց ներկա և նախկին աշխատակիցները իրականացնում են բողոքի ակցիա՝ այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականի պահանջով:
Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները պահանջում են Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի ու նրա մի քանի աշխատակիցների հրաժարականը։
Ռուբեն Խաչատրյանի հրաժարականի պահանջը աշխատակիցները մեկնաբանում են այն մտահոգությամբ, որ 2011թ-ին տնօրեն նշանակվելուց ի վեր Խաչատրյանը այգին տանում է կործանման՝ այս ընթացքում մեծացել է կենդանիների անկման թիվը:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են կառավարման խորհուրդ ստեղծել և անցկացնել տնօրենի ընտրություններ, հնարավորություն տալ մասնագետներին, կենդանասերներին ներկայացնել իրենց տեսլականը։ Նրանք նաև պահանջում են ստեղծել հանձնաժողով, որտեղ ներկայացուցիչներ կլինեն նաև քաղաքապետարանից, ինչպես նաև մասնագետներ, որոնք կքննարկեն այգու զարգացմանն ուղղված հարցերը: Այդ առաջարկությունները ներկայացրել են նաև քաղաքապետարանում:
Հիշեցնենք, որ կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն էլ, խոսելով իր դեմ ուղղված մեղադրանքների մասին, նշել էր, որ իրեն զրպարտում են: Ինչ վերաբերում է անարդյունավետ կառավարման մեղադրանքներին, Խաչատրյան ասել էր, որ ինքը բնապահպանական կրթություն է ստացել Ժնևի համալսարանում՝ քչերն ունեն այդպիսի կրթություն, իսկ արդյունքը 7 տարվա գործով է ցույց տվել:
Տեսանյութը` Aysor am-ի:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շիրակի մաքսատանը դրոշից վարագույր են սարքել. Քաղաքացին ահազանգում է
Gohar Vardanyan
1 րոպե
1,587
ՈՒՂԻՂ. Փաշինյանի և Տիգրան Սարգսյանի ճեպազրույցը
Gohar Vardanyan
1 րոպե
608
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆեյսբուքը նոր դիզայն և ֆունկցիաներ կունենա
Gohar Vardanyan
1 րոպե
610
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մայիսմեկյան անկարգություններ` Փարիզում
Gohar Vardanyan
1 րոպե
599
Ավելին Հասարակություն բաժնից
Միջադեպ՝ Ալեն Սիմոնյանի և քաղաքացիների միջև․ կան ձերբակալվածներ
1 րոպե
361
4.0
«Կանազ» մշակույթի տունը կվերականգնվի՝ պահպանելով ճարտարապետական տեսքը. քաղաքապետի խոսնակ
1 րոպե
155
Կառավարությունը կաջակցի խաղող վերամշակող տնտեսվարողներին
1 րոպե
133
Իսրայելից Հայաստան է վերադարձել 8 քաղաքացի
1 րոպե
158