Նոր մանրամասներ՝ գործարար Դերժավայի Արկադիին ու նրա թիկնապահներին «ասֆալտին փռելու» օպերացիայից. Shamshyan
SHAMSHYAN. com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները զենք-զինամթերք պահելու, կրելու կասկածանքով Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա, որը, ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կրել է «Պատից կախված հրացանը մի օր կրակելու է» անունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները Երևան քաղաքի Իսակովի պողոտա 29/1 հասցեի մոտ «ասֆալտին են փռել» Toyota մակնիշի 05 ՍՏ 500 համարանիշի և Mercedes մակնիշի 05 AՏ 500 համարանիշի ավտոեմեքենաների վարորդներին ու ուղևորներին։ Նրանք են՝ Երևանի բնակիչներ՝ 49-ամյա Արսեն Սաֆարյանը, 34-ամյա Դավիթ Արզումանյանը, Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ՝ 35-ամյա Հակոբ Գևորգյանը և Սպիտակ քաղաքի բնակիչ՝ 48-ամյա Արկադի Համբարձումյանը։ ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանց մոտ հայտնաբերվել է 1 հատ «Մակարով» և 2 հատ «Վիկինգ» տիպի ատրճանակ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից Ա. Համբարձումյանն Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ժողովրդին հայտնի «Դերժավայի Արկադին» է, ավտոմեքենանաներն էլ պատկակնում են նրան։ Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Քաղաքականություն

Պատահարներ