Հասարակություն
Կեղծ դիպլոմը ինքն է սարքել. Մանրամասներ Փաշինյանի ազգականի գործից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան ազգային պարկ ՊՈԱԿ»-ի ինժեներ Մամիկոն Հովհաննիսյանի նկատմամբ: Ինչպես հայտնի է, վերջինս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգականն է: Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կեղծել):
Մեզ հասած տեղեկությունների համաձայն` նախաքննական մարմինը պարզել է, որ Մ. Հովհաննիսյանին այդ դիպլոմը ոչ թե որևէ բուհ է տվել, այլ ինքն է անձամբ սարքել այն՝ կեղծելով ու ներկայացնելով ՊՈԱԿ-ին աշխատանքի ընդունվելու համար:
Նշենք, որ Մ. Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրութունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Մեքենաներից մեկը գլորվել է ձորը․ խոշոր վթար՝ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ի՞նչ է ասել Սամվել Կարապետյանը դատարանում
1.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյան
5.0