Հասարակություն
Չեխիայի հյուրանոցներից մեկը չի սպասարկում այն ռուսներին, ովքեր չեն քննադատում Ղրիմի՝ Ռուսաստանին միացումը
Gohar Vardanyan
1 րոպե
266 դիտում
Չեխիայի հյուրանոցներից մեկը չի ընդունում այն ռուս այցելուներին, ովքեր հրաժարվում են գրավոր կերպով քննադատել Ղրիմի միացումը Ռուսաստանին: Այս մասին հայտնում է Echo24-ը` հավելելով, որ հյուրանոցի այս քայլի մեջ երկրի Սահմանադրական դատարանը խտրականության դրսևորումներ չի հայտնաբերել:
Նշվում է, որ խոսքը Չեխիայի Օստրավա քաղաքում գտնվող Brioni հյուրանոցի մասին է: Դեռ 2014 թվականի ապրիլին Brioni Boutique Hotel հյուրանոցում հայտարարություն է տեղադրվել, որում ասվել է, որ ռուսները չեն կարող այդտեղ մնալ, եթե չստորագրեն համապատասխան հայտարարությունը: Դրանից հետո առևտրային տեսչությունը տուգանել է հյուրանոցին 50 000 կրոնի չափով՝ այցելուների խտրականության պատճառով: Սակայն Օստրավայի դատարանը գործն ուղարկել է վերանայման, ինչի արդյունքում տուգանքի չափը նվազեցվել է մինչև 5000 կրոն: Գերագույն դատարանը մերժել է հյուրանոցի բողոքը:
Գերագույն դատարանի որոշումն էլ չեղարկել է Սահմանադրական դատարանը, որն ընդգծել է, որ այցելուները նախապես իմացել են պայմանների մասին և կարող էին այլ հյուրանոց ընտրել:
Դատարանը նաև որոշել է, որ հյուրանոցի ղեկավարության գործողությունները «համապատասխանել են ինչպես Չեխիայի վարած արտաքին քաղաքականությանը, այնպես էլ միջազգային կազմակերպությունների քաղաքականությանը»:
Նմանատիպ հոդվածներ
Խաչմերուկում վաֆլենման գծանշումները խախտելու դեպքում վարորդները կտուգանվեն
Gohar Vardanyan
1 րոպե
2,686
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Հայտնի ֆուտբոլիստ Ռեջի Բուշի հայազգի կինը թիկունքին ՀՀ զինանշանն է դաջել
Gohar Vardanyan
1 րոպե
1,337
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բունտ՝ Թբիլիսյան խճուղում. երեխաները պահանջում են Փաշինյանին ու Վանեցյանին
Gohar Vardanyan
1 րոպե
893
Գազալցակայաններում գազը թանկացել է առնվազն 10 տոկոսով.«Ժամանակ»
Gohar Vardanyan
903
Ավելին Հասարակություն բաժնից
Միջադեպ՝ Ալեն Սիմոնյանի և քաղաքացիների միջև․ կան ձերբակալվածներ
1 րոպե
362
4.0
«Կանազ» մշակույթի տունը կվերականգնվի՝ պահպանելով ճարտարապետական տեսքը. քաղաքապետի խոսնակ
1 րոպե
155
Կառավարությունը կաջակցի խաղող վերամշակող տնտեսվարողներին
1 րոպե
133
Իսրայելից Հայաստան է վերադարձել 8 քաղաքացի
1 րոպե
158