Հասարակություն
«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում անօդաչու թռչող սարքով կատարվել է թռիչք
Gohar Vardanyan
1 րոպե
488 դիտում
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հարակից տարածքում հեռակառավարվող անօդաչու համակարգի (DRONE) կողմից կատարվել է թռիչք: Թռիչքի մանրամասները պարզելու (ուսումնասիրելու) նպատակով Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ: Այս մասին տեղեկանում ենք Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան էջից։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Աշխատանքային խմբի կողմից արձանագրվել է թռիչքների կանոնների խախտում, մասնավորապես՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 121-րդ հոդվածով և ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի «Հայաստանի Հանրապետությունում ուսումնական և հատուկ բնույթի թռիչքների իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 56-Ն հրամանով սահմանված կանոնների խախտում:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, որպես վարչական մարմին, վարչական իրավախախտման կապակցությամբ հարուցել է վարչական վարույթ, որի արդյունքում իրավախախտում կատարած անձի նկատմամբ ընդունվել է վարչական տուգանք նշանակելու մասին որոշում:
Խնդրում ենք հեռակառավարվող անօդաչու համակարգերը շահագործելու ընթացքում խստագույնս պահպանել թռիչքների կանոնները, քանի որ դրանք անմիջական վտանգ են ներկայացնում թռիչքային և ավիացիոն անվտանգությանը։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ թռիչքային կանոնների չպահպանելը կարող է հանգեցնել վարչական տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով»:
Նմանատիպ հոդվածներ
Խաչմերուկում վաֆլենման գծանշումները խախտելու դեպքում վարորդները կտուգանվեն
Gohar Vardanyan
1 րոպե
2,686
Վիրահատում են վիրավորում ստացած զինծառայողին
Gohar Vardanyan
1 րոպե
903
Վաղը երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
1 րոպե
834
Վարչապետի աշխատակազմը՝ աշխատանքային օրերի տեղափոխման մասին
Gohar Vardanyan
1 րոպե
754
Ավելին Հասարակություն բաժնից
Միջադեպ՝ Ալեն Սիմոնյանի և քաղաքացիների միջև․ կան ձերբակալվածներ
1 րոպե
361
4.0
«Կանազ» մշակույթի տունը կվերականգնվի՝ պահպանելով ճարտարապետական տեսքը. քաղաքապետի խոսնակ
1 րոպե
155
Կառավարությունը կաջակցի խաղող վերամշակող տնտեսվարողներին
1 րոպե
133
Իսրայելից Հայաստան է վերադարձել 8 քաղաքացի
1 րոպե
158