Հասարակություն
Խոսք եմ տալիս ձեռքս կկտրեմ այն լրատվամիջոցում, որը կհրապարակի կաշառք վերցնելու մասին տեսանյութը. Սանասարյան
Gohar Vardanyan
1 րոպե
268 դիտում
Այն աղբյուրը եւ այն լրատվամիջոցը, որն առաջինը կտեղադրի կաշառք վերցնելու տեսանկութը, խոստանում եմ ձեռքս իրենց լրատվամիջոցում էքսկլյուզիվ կտրել, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանը։
«Սա հակահեղափոխական հենք ունեցող ապատեղեկատվություն է, արվում է նրա համար, որ տեսնում են՝ կան ինձ վստահողների մի մեծ բանակ, ովքեր չեն հավատում, որ կարող է ես կապ ունենամ կոռուպցիոն դրսևորումների հետ, որոշների տարբեր մասերը մրմուռ է գալիս դրանից», - ասաց նա։
Դավիթ Սանասարյանն ասաց, թե սովոր էր այս վիճակներին։
«Ներողամտությամբ եմ վերաբերվում, նման տեսանյութ չկա, ես վստահեցնում եմ ու չի կարող լինել», - ասաց ՊՎԾ նախկին պետը։
Նա ընդգծեց՝ շատ վստահ է, որ այս գործը չունի այլ ելք, քան մեղադրանքի կասեցումը։
Նշենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը»:
Նմանատիպ հոդվածներ
Խաչմերուկում վաֆլենման գծանշումները խախտելու դեպքում վարորդները կտուգանվեն
Gohar Vardanyan
1 րոպե
2,686
Վիրահատում են վիրավորում ստացած զինծառայողին
Gohar Vardanyan
1 րոպե
903
Վաղը երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
1 րոպե
834
Վարչապետի աշխատակազմը՝ աշխատանքային օրերի տեղափոխման մասին
Gohar Vardanyan
1 րոպե
754
Ավելին Հասարակություն բաժնից
Միջադեպ՝ Ալեն Սիմոնյանի և քաղաքացիների միջև․ կան ձերբակալվածներ
1 րոպե
362
4.0
«Կանազ» մշակույթի տունը կվերականգնվի՝ պահպանելով ճարտարապետական տեսքը. քաղաքապետի խոսնակ
1 րոպե
155
Կառավարությունը կաջակցի խաղող վերամշակող տնտեսվարողներին
1 րոպե
133
Իսրայելից Հայաստան է վերադարձել 8 քաղաքացի
1 րոպե
158