Հասարակություն
ՃՈ-ն բալային համակարգն Ազգային ժողով կներկայացնի արդեն մոտ ժամանակներս
Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի նախագիծը ներկայումս գտնվում է կառավարությունում, մոտ ժամանակներս արդեն Ազգային ժողովում կլինի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը:
ՃՈ պետի տեղակալ Արման Չիլինգարյանն էլ հայտնեց, որ բալային համակարգի շեմը լինելու է 9 բալ:
«Խախտումների համար 0.5-4 բալ է նախագծով նախատեսվում, 9 բալը լրանալուց հետո 6 ամիս ժամկետով կասեցվելու է, իսկ մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ 9 բալը լրացնելու դեպքում վարորդը զրկվելու է վարորդական վկայականից»,- նշեց Արման Չիլինգարյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Մեքենաներից մեկը գլորվել է ձորը․ խոշոր վթար՝ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ի՞նչ է ասել Սամվել Կարապետյանը դատարանում
1.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյան
5.0