Պատահարներ
Երևանում երիտասարդ տղան նռնակը նետել է մոր ամուսնու ոտքերի տակ
Երեւանի կայազորի զինվորական դատախազությունը Երեւան քաղաքի դատարան է ուղարկել նախորդ տարվա ապրիլին Երեւանում կատարված դաժան սպանության գործը։ Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։…
Երեւանի կայազորի զինվորական դատախազությունը Երեւան քաղաքի դատարան է ուղարկել նախորդ տարվա ապրիլին Երեւանում կատարված դաժան սպանության գործը։
Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Անդրեյ Խալիլյանը, Խաչիկ Հարությունյանի սպանության կատարումը հեշտացնելու նպատակով, ունենալով երկու անձանց ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու դիտավորություն, 2018թ. ապրիլի 10-ին ժամը 11:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Այգեստան 11-րդ փողոցի 1-ին նրբանցքի տանը կից անասնագոմում կացնահարելով սպանել է Գեւորգ Մաթոսյանին։ Այնուհետեւ նույն տան հյուրասենյակում, պայթյունի եղանակով դիտավորությամբ ուրիշի գույքը զգալի չափերով վնասելով` իր կողմից ապօրինի կերպով ձեռք բերված եւ պահվող, ռազմամթերք հանդիսացող «Ֆ-1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակի, այնուհետեւ, տան բակում նաեւ կացնի գործադրմամբ, փորձել է սպանել Խաչիկ Հարությունյանին, սակայն վերջինիս սպանությունն ավարտին չի հասցվել իր կամքից անկախ հանգամանքներով:
Նախնական քննության տվյալների համաձայն՝ սպանությունը տեղի է ունեցել դիակը հայտնաբերվելուց ավելի քան մեկ ամիս առաջ՝ տուժողի ծանոթի փաստացի կնոջ որդու կողմից։
Մասնավորապես՝ պարզվել է, որ տուժողի տանն են բնակվելիս եղել նաեւ նրա ընկերը՝ փաստացի կնոջ, մեկ տարեկան երեխայի եւ կնոջ որդու հետ միասին։ Ըստ ցուցմունքների՝ ընտանիքում պարբերաբար եղել են վիճաբանություններ կենցաղային հարցերի շուրջ, որոնց ժամանակ նաեւ բռնություն է գործադրվել կնոջ նկատմամբ։ Որդին, ով 2017 թվականի հունվարից գտնվել է զինծառայության մեջ, տեղեկանալով կատարվածի մասին, ցանկացել է վրեժխնդիր լինել։ 2018 թվականի ապրիլին՝ կարճաժամկետ արձակուրդի շրջանակներում, երիտասարդը վերադարձել է տուն եւ մոր ամուսնուց վրեժխնդիր լինելու նպատակով նախ անասնագոմում կացնով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է պատճառել տանտիրոջը, ապա տանը նռնակը նետել մոր ամուսնու ոտքերի տակ, այնուհետեւ կացնով հարվածել նրա գլխին: Վերջինիս առողջությանը պատճառվել էր թեթեւ վնաս։
Այսպիսով Անդրեյ Խալիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օերնսգրքի միաժամանակ 4 հոդվածի հատկանիշներով՝ մասնավորապես ՔՕ 104–րդ հոդվածի 2–րդ մասի 1–ին եւ 11–րդ կետի (սպանությունը՝ այլ հանցանքի կատարումը հեշտացնելու նպատակով ), ՔՕ 235–րդ հոդվածի 1–ին մասի (Ապօրինի կերպով պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 185-րդ հոդվածի 2–րդ մասի, 1–ին կետ (պայթյունի եղանակով ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) եւ 333–րդ հոդվածի 1–ին մասի (սուտ մատնությունը, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով)հատկանիշներով։
Խալիլյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Գործը մակագրվել է Երեւան քաղաքի դատարանի դատավոր Արմեն Վարդապետյանին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բերման է ենթարկվել 16-ամյա տղային թմրամիջոց փոխանցելիս
Ոստիկանության Վաղարշապատի բաժնից ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացել են տեղեկություններ, ըստ որոնց՝...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Քարուքանդ եղած երթուղային տրանսպորտ Երևանի փողոցներում
Aurora News-ը քիչ առաջ լուսանկարներ է ստացել Երևանի Արշակունյաց պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկից: Լուսանկարում ե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մաշտոցի պողոտայից գրպանահատ է բերման ենթարկվել
Ապրիլի 29-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները գրպանահատու...
Մեծահարուստների տների կողքի նոր աղբամանները հենց այսօր հանում եք. Մարությանը՝ «Սանիթեքին»
Երևանի քաղաքապետ Հայկ Մարուքյանն այսօր քաղաքապետարանում խորհրդակցության ժամանակ անդրադարձել է քաղաքի մաքրության խնդրին:...
Ավելին Պատահարներ բաժնից
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0
Ինդոնեզիայում 7,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 38 մարդ է զոհվել
5.0