Հասարակություն
Քաղաքապետերն ու թաղապետերը հմուտ «կուտ տվողներ են». մեր հույսը Նիկոլ Փաշինյանն է». Գյուրջյան փողոցի բնակիչներ
Gohar Vardanyan
1 րոպե
533 դիտում
Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի մի քանի բազմաբնակարանային շենքերի բնակիչներ տևական ժամանակ է իրենց զգում են թե՛ նախկին և թե՛ ներկա իշխանությունների կողմից արհամարհված: Այս մասին տեղեկանում ենք shamshyan. com-ից:
Լրատվամիջոցի հետ զրույցում Գյուրջյան փողոցի 60, 62 շենքերի բնակիչներն նշել են. «Ով է տեսել 21-րդ դարում քաղաքային տրանսպորտի հաամար նախկինում եղած տրանսպորտային կանգառը մի գիշերում հօդս ցնդի: Ինչ-որ անձինք կանգառի տեղն ու դրան հարակից ողջ երկայնքով մեկ ինչեր ասես չեն կառուցել՝ էլ պանդոկ, էլ ավտոլվացման ու ավտոտեխսպասարկման կետեր, իսկ մենք՝ քաղաքացիներս, կանգառ ու մայթ չունենալու պատճառով ամեն օր փողոցով անցնելիս աղոթում ենք, որ հանկարծ ավտոմեքենաների փայ չդառնանք, նկատի ունենալով՝ վրաերթը: Դիմել ենք թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանություններին: Եթե նախկինների նկատմամբ հույսներս կորել էր, իսկ նորերի նկատմամբ հավատ էր առաջացել, որ խնդիրը կլուծվի, սակայն պարզվեց, որ սրանք էլ նրանց նման նույն սանրի կտավն են: Ինչպես ժողովուրդն է ասում նույն ... տարբեր գույնի գարշոկներում: Դիմել ենք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, դիմել ենք Երևանի քաղաքապետարան, դիմել ենք նաև Թեժ գիծ, բայց ոչ մի օգուտ: Երկար ենք մտածել, մեր խնդիրներով ում դիմենք, որպեսզի հարցը ի շահ բնակչի լուծվի: Ու եկել ենք այն եզրակացության, որ հայտնի «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի օրինակով պիտի բռնենք Իվանի պոչը ու հիմա մեզ համար Իվանը, ով կարող է խնդիրները լուծել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Գիտենք, որ բազմաթիվ խնդիրներ է կուտակվել վարչապետի առջև ու մենք էլ ստիպված ենք դիմում իրեն՝ խնդրելով մեր հարցին լուծում տա: Մենք ուզում ենք ունենալ քաղաքակիրթ մարդուն վայել ավտոկանգառ, մենք ուզում ենք ունենալ անվտանգ մոնտաժված գազախողովակ, մենք ուզում ենք ունենալ բարվոք տրանսպորտային միջոց, որպեսզի մենք էլ երթևեկենք քաղաքակիրթ, այլ ոչ թե «հռի կոպալի»: Խնդրում ենք նաև ճանապարհային ոստիկանությանը, որպեսզի նշված հատվածում որոշ վայ վարորդների դեմն առնելու համար տեղադրեն արհեստական անհարթություններ, ինչի շնորհիվ մեր փողոցում կնվազեն ճանապարհատրանսպորտային պատահարներն ու վրաերթրը, այդ թվում՝ մահվան ելքով»:
Նմանատիպ հոդվածներ
Խաչմերուկում վաֆլենման գծանշումները խախտելու դեպքում վարորդները կտուգանվեն
Gohar Vardanyan
1 րոպե
2,686
Վիրահատում են վիրավորում ստացած զինծառայողին
Gohar Vardanyan
1 րոպե
903
Վաղը երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
1 րոպե
834
Վարչապետի աշխատակազմը՝ աշխատանքային օրերի տեղափոխման մասին
Gohar Vardanyan
1 րոպե
754
Ավելին Հասարակություն բաժնից
Միջադեպ՝ Ալեն Սիմոնյանի և քաղաքացիների միջև․ կան ձերբակալվածներ
1 րոպե
362
4.0
«Կանազ» մշակույթի տունը կվերականգնվի՝ պահպանելով ճարտարապետական տեսքը. քաղաքապետի խոսնակ
1 րոպե
155
Կառավարությունը կաջակցի խաղող վերամշակող տնտեսվարողներին
1 րոպե
133
Իսրայելից Հայաստան է վերադարձել 8 քաղաքացի
1 րոպե
158