Պատահարներ
Խոշոր վթար Երևանում. «յաշիկը» տապալել է լուսակիրն ու կողաշրջվել. 3 երեխա հիվանդանոց է տեղափոխվել
Այսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Վազգեն Սարգսյան –Խորենացի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 24-ամյա Հովհաննես Մարտիրոսյանի վարած…
Այսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Վազգեն Սարգսյան –Խորենացի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 24-ամյա Հովհաննես Մարտիրոսյանի վարած Nissan Tiida մակնիշի 35 QC 064 համարանիշի և 24-ամյա Ռաֆայել Մուրադյանի վարած Mercedes G55 մակնիշի 71 RM 777 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկանում ենք shamshyan. com –ից:
Լրատվականը հայտնում է որ, վթարի հետևանքով 3 հոգի, որոնք երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Բախման հետևանքով Mercedes-ը դուրս եկել երթևեկելի գոտուց, տապալել խաչմերուկը կարգավորող լուսակիրը և կողաշրջված վիճակում հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բերման է ենթարկվել 16-ամյա տղային թմրամիջոց փոխանցելիս
Ոստիկանության Վաղարշապատի բաժնից ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացել են տեղեկություններ, ըստ որոնց՝...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մաշտոցի պողոտայից գրպանահատ է բերման ենթարկվել
Ապրիլի 29-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները գրպանահատու...
Երևանում երիտասարդ տղան նռնակը նետել է մոր ամուսնու ոտքերի տակ
Երեւանի կայազորի զինվորական դատախազությունը Երեւան քաղաքի դատարան է ուղարկել նախորդ տարվա ապրիլին Երեւանում կատարված դաժ...
Մեծահարուստների տների կողքի նոր աղբամանները հենց այսօր հանում եք. Մարությանը՝ «Սանիթեքին»
Երևանի քաղաքապետ Հայկ Մարուքյանն այսօր քաղաքապետարանում խորհրդակցության ժամանակ անդրադարձել է քաղաքի մաքրության խնդրին:...