Հասարակություն
Եվս մեկ կորուստ Կենդանաբանական այգում. Ինչու է սատկել Բինգո անունով վագրը
Gohar Vardanyan
1 րոպե
331 դիտում
Երևանի կենդանաբանական այգին խորը ցավով տեղեկացնում է, որ այսօր առավոտյան երկարատև հիվանդությունից հետո գրանցվել է Այգու Բենգալյան վագրի՝ Բինգոյի բնական մահը:
Բինգոն Այգում ապրում էր արդեն 10 տարի, որի մեծ մասն անցկացրել է իր չափերին անհամապատասխան, փոքր վանդակում, առանց ջրավազանի և կանաչ տարածքի: Նորակառույց ընդարձակ ազատավանդակ էր տեղափոխվել 2015թ.-ից, ուր հատկապես սիրում էր զբոսնել արևային օրերին: Բինգոյի ծագումնաբանությունն անհայտ էր. վագրը նվիրաբերվել էր Այգուն դեռևս 10 տարի առաջ՝ ամպուտացված պոչով:
Կենդանաբանական այգու կողմից Երևան հրավիրված Մոսկվայի և Լոնդոնի կենդանաբանական այգիների և տեղացի կենդանաբույժների համատեղ ջանքերին, կիրառված բուժմանն ու անցկացված միջոցառումներին՝ կենդանու կենսաքիմիական լաբորատոր, գործիքային և ակնադիտական զննումների արդյունքում պարզվել էր, որ Բինգոյի հիվանդությունը համատեղելի չէ կյանքի հետ. առկա են կենդանու քնեցման կենդանաբուժական գրավոր ցուցումներ՝ կենդանուն ցավազրկելու անհնարինության, անբուժելի հիվանդության, հետագա ցավից և տանջանքներից ապահովագրելու համար, որը սակայն չկիրառվեց:
Երևանի կենդանաբանական այգի
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանի որդին Ստեփանակերտի «Տաշիր պիցցայում» հերթի մեջ
Gohar Vardanyan
1 րոպե
1,114
Վաղը երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
1 րոպե
834
Խաչմերուկում վաֆլենման գծանշումները խախտելու դեպքում վարորդները կտուգանվեն
Gohar Vardanyan
1 րոպե
2,686
«Արարատցեմենտ»-ի տնօրենների խորհուրդը հայտարարություն է տարածել
Gohar Vardanyan
711
Ավելին Հասարակություն բաժնից
Միջադեպ՝ Ալեն Սիմոնյանի և քաղաքացիների միջև․ կան ձերբակալվածներ
1 րոպե
362
4.0
«Կանազ» մշակույթի տունը կվերականգնվի՝ պահպանելով ճարտարապետական տեսքը. քաղաքապետի խոսնակ
1 րոպե
155
Կառավարությունը կաջակցի խաղող վերամշակող տնտեսվարողներին
1 րոպե
133
Իսրայելից Հայաստան է վերադարձել 8 քաղաքացի
1 րոպե
158