Պատահարներ
«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի պահպանման գոտին «օբյեկտ» է սարքում. Նաիրա Զոհրաբյան
Ոմն Մանուկ սեփականաշնորհել է «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի պահպանման գոտին եւ «օբյեկտ» է կառուցում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Գրառման մեջ…
Ոմն Մանուկ սեփականաշնորհել է «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի պահպանման գոտին եւ «օբյեկտ» է կառուցում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Գրառման մեջ մասնավորապես ասվում է.
«Իսկ Մանուկի հերոսական որդին հազարամյա տապանաքարերից հանված մարդկային ոսկորները համարել է լրագրողների կերած խաշի ոսկորներ:
Լրագրող իմ գործընկերների բարձրացրած աղմուկի պատճառով եւս մեկ պատմամշակութային վանդալիզմ առայժմ կասեցվեց։ Ոմն Մանուկ Մանուկյան, ով, հանկարծ չուշաթափվեք՝ Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային պետն է, սեփականաշնորհել է Հայաստանի ամենաբացառիկ մշակութային կոթողներից մեկի՝ Ամբերդի պահպանման գոտու տարածքը, տրակտոր ու ծանր տեխնիկա լցրել եւ որոշել էր Ամբերդի քթի տակ սեփական բիզնես օբյեկտը բացել, որը կոչվելու էր «Ամբերդ Թոնիր»։ Ինչպես պատմեցին հարակից գյուղերի բնակիչները, Մանուկի տրակտորը արդեն հասցրել է ոչնչացնել բազմաթիվ հնեաբանական գտածոներ, որովհետեւ տրակտորի «քաղհան» արված հատվածներում դուրս են եկել խեցեղենի կտորներ, սափոր, տապանաքարերի կտորներ եւ մարդկային ոսկորներ։
Ո՞վ է Մանուկ Մանուկյանին տվել սեփականության այդ իրավունքը՝ ոչ ոք չգիտի։ Չգիտի նաեւ Բյուրականի համայնքապետը, ով միայն հիշում է, որ Մանուկը սեփականության վկայական հաստատ ունի։
Ի դեպ, երբ մի քանի օր շարունակ ծանր տեխնիկան Ամբերդի պահպանման գոտում վանդալիզմ էր իրականացնում, Բյուրականի համայնքապետը տեղյակ չի եղել, որովհետեւ իրեն ոչ ոք այդ մասին չի ասել։
Եւ միայն լրագրողներ Նարինե Կիրակոսյանի, Գագիկ Շամշյանի եւ մեր մյուս գործընկերների օպերատիվ արձագանքից հետո մշակույթի նախարարությունը ժամանակավորապես կասեցրել է Ամբերդի պահպանման գոտու վանդալիզմը։
Եւ այսպես՝ հույս ունենանք, որ մշակույթի դեռեւս գործող նախարարությունը ոչ թե ժամանակավորապես, այլ ընդհանրապես կկասեցնի աննախադեպ այս վանդալիզմը։ Սա առաջին։ Երկրորդ՝ հույս ունենանք, որ կառավարությունը շատ արագ կպարզի, թե ո՞վ է Մանուկ Մանուկյանին «շնորհել» սեփականության այդ իրավունքը։ Եւ երրորդ՝ թե՛ սեփականության իրավունք տվողը եւ թե՛ Մանուկ Մանուկյանը օրենքի առաջ կկրեն իրենց պատասխանատվությունը։
Իսկ Արագածոտնի մարզպետին չէր խանգարի, որպես սկիզբ՝ ազատել Մանուկ Մանուկյանին զբաղեցրած պաշտոնից»։
Նմանատիպ հոդվածներ
Ներկա պահին փակ է Աբովյան պուրակը դեպի Մյասնիկյան պողոտա
Ներկա պահին փակ է Աբովյան պուրակը դեպի Մյասնիկյան պողոտա: Ավրորա Մեդիայի աղբյուրները հայտնում են, որ թունելում բեռնատարը...
Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հերքում է, որ ներկա է եղել Եղեգնաձորում ծեծկռտուքի դեպքին. լուսանկար է հրապարակվել
Քիչ առաջ Վայոց ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար ԲՀԿ-ական պատգմավոր Սերգեյ Բագ...
Ծեծի են ենթարկել Երևանի ակումբներից մեկում խաղասեղանի վրա միզած հաճախորդին
Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 27-ին Երևանում տեղի ունեցած...
Եղեգնաձորում «Քաղաքացու տոն» միջոցառման ժամանակ պատգամավորն ու վարչական շրջանի ղեկավարը հարձակվել են փոխմարզպետի վրա
SHAMSHYAN com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 18:00-ի սահ...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0