ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանյան թեքահարթակներից օգտվելը կյանքին սպառնացող ռեալ վտանգ է. Զոհրաբյան
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված թեքահարթակների խնդրին: Պատգամավորը, մասնավորապես, գրել է «Երևանյան թեքահարթակները կամիկաձեների համար են. Ինձ էին դիմել հատուկ կարիքներ ունեցող անձանց` հաշմանդամների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններ, բողոքելով, որ երևանյան թեքահարթակների զգալի մասը սխալ անկյամբ, սխալ թեքությամբ են սարքված և հաշմանդամների սայլակներն ու մանկասայլակները այդ թեքահարթակներով իջեցնելը կյանքին սպառնացող ռեալ վտանգ է: Որոշեցի անձամբ փորձարկել մայրաքաղաքի բանուկ հատվածների թեքահարթակները: Բացառությամբ մի քանիսի` մնացածը մահվան թեքահարթակներ կարելի է անվանել: Երևանի ավագանիում մեր խմբակցությունը արդեն իսկ սկսել է զբաղվել թեքահարթակների խնդրով»: Այս գրառմանը կից նա նաև տեսանյութ է հրապարակել:

Քաղաքականություն

Պատահարներ