Պատահարներ
Փորձել են կանգնեցնել փայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ը, բայց վարորդը փախուստի է դիմել
Բնապահպանության եւ ապօրինի անտառահատման դեմ տարվող պայքարի շրջանակներում ծառայություն կատարելիս ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ապրիլի 18-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Քարինջ-Մարց…
Բնապահպանության եւ ապօրինի անտառահատման դեմ տարվող պայքարի շրջանակներում ծառայություն կատարելիս ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ապրիլի 18-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Քարինջ-Մարց ճանապարհին, ստուգման նպատակով, փորձել են կանգնեցնել փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա, սակայն վարորդը չի կանգնեցրել ավտոմեքենան եւ փախուստի է դիմել դեպի Քարինջ գյուղ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ տեղեկություններ են ստացվել, որ ավտոմեքենան վարել է 1997 թ. ծնված Մամիկոն Մ.-ն, որը դիմել է փախուստի, փայտանյութը դատարկել իր մորեղբոր տան բակում եւ թաքնվել:
Տեղեկությունն ստուգելու նպատակով կատարված այցելությամբ, նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, Քարինջ գյուղի մի տան բակում հայտնաբերվել է շուրջ 2 խմ փայտանյութ, ինչի կապակցությամբ տանտերը եւ նրա ընտանիքի անդամները հայտնել են, որ այն իրենց բակում հայտնվել է նույն օրը ժ.17.00-ից մինչեւ ժ.21.00-ն ընկած ժամանակահատվածում եւ տեղեկություն չունեն այն դատարկող անձի մասին:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Ապրիլի 25-ին, նյութերի նախապատրաստման ընթացքում, Մամիկոն Մ.-ն բացատրություն է տվել, որ նշված փայտանյութը բենզասղոցի գործադրմամբ պատրաստել է ինքը, ապրիլի 18-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Մարց գյուղի հարակից անտառից՝ հատելով 1 քամատապալ լորենի, իսկ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, Մարց-Քարինջ ճանապարհին չի ենթարկվել ոստիկանության ծառայողների կողմից իր ավտոմեքենան կանգնեցնելու օրինական պահանջին, քանի որ փայտանյութի ձեռք բերման եւ ավտոմեքենայի վարման համար չի ունեցել համապատասխան փաստաթուղթ եւ վարորդական իրավունքի վկայական:
Նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
Թիվ 8 երթուղու ավտոբուսի սրահում անառակաբարո գործողություններ է կատարել 13-ամյա աղջնակի նկատմամբ
Ապրիլի 25-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ Ռուսաստանում հրթիռներ արտադրող գործարանում
Կրասնոյարսկում խոշոր հրդեհ է բռնկվել «Կրասմաշ» գործարանում: Այս պահին քանդվել է սառեցնող համակարգեր արտադրող արտադրամասի...
Ռուսաստանում երկու փոքրիկի մահվան գործով դատապարտվել է հայաստանցի մայրը
Ռուսաստանում Վորոնեժի մարզի բնակչուհին պայմանական ազատազրկման է դատապարտվել երեք և երկու տարեկան դուստրերի մահվան պատճառ...
Տաշիրում 15-ամյա համադասարանցիների վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ
Այսօր՝ ապրիլի 27-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում, Տաշիրի բժշկական կենտրոնից ոստի...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0