Պատահարներ
Կրակոցներ Երևան-Էջմիածին ճանապարհին
Ապրիլի 25-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ ապրիլի 25-ին Երևան-Էջմիածին ճանապարհին հարսանեկան ավտոշարասյան մասնակից «ԲՄՎ» և «ԿԻԱ» մակնիշի…
Ապրիլի 25-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ ապրիլի 25-ին Երևան-Էջմիածին ճանապարհին հարսանեկան ավտոշարասյան մասնակից «ԲՄՎ» և «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենաներից ընթացքի ժամանակ արձակվել են կրակոցներ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, նույն օրը` ժամը 17.30-ին, Երևան-Էջմիածին ճանապարհի Մայրաքաղաքային փողոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման են ենթարկվել նշված 2 ավտոմեքենան, վարորդները ու 3 ուղևոր:
Անձնական խուզարկությամբ «ԿԻԱ»-ի վարորդի մոտ հայտնաբերվել է 1 կաթուցիչ՝ մոխրացված զանգվածով, և նրա տվյալներով օդամղիչ զենքի հաշվառման քարտ: Նա հայտարարել է, որ կաթուցիչը պատկանում է իրեն, որով օգտագործել է մարիխուանա տեսակի թմրամիջոց, իսկ թույլտվության վկայականում նշված օդամղիչ զենքը գտնվում է իրեն պատկանող «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայում, որի միջից Երևան-Էջմիածին ճանապարհին մի քանի անգամ կրակոցներ է արձակել օդ:
Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել են փորձաքննություններ:
Բերման ենթարկված անձինք բաց են թողնվել:
Նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
Թիվ 8 երթուղու ավտոբուսի սրահում անառակաբարո գործողություններ է կատարել 13-ամյա աղջնակի նկատմամբ
Ապրիլի 25-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզ...
Ահազանգ վարչապետին. 250-ից ավելի մրգատու ծառերի սպանդ է իրականացրել, ասելով, թե Արարատի մարզպետի «դաբռոյով» է
Արարատի մարզի Նարեկ գյուղից և բնակիչները իրենց զայրույթն ու վրդովմունքն էին հայտնում, որ իրենց գյուղապետը մի իսկական վան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ Ռուսաստանում հրթիռներ արտադրող գործարանում
Կրասնոյարսկում խոշոր հրդեհ է բռնկվել «Կրասմաշ» գործարանում: Այս պահին քանդվել է սառեցնող համակարգեր արտադրող արտադրամասի...
Ռուսաստանում երկու փոքրիկի մահվան գործով դատապարտվել է հայաստանցի մայրը
Ռուսաստանում Վորոնեժի մարզի բնակչուհին պայմանական ազատազրկման է դատապարտվել երեք և երկու տարեկան դուստրերի մահվան պատճառ...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0