Հասարակություն

«Իմ քայլի» պատգամավորները աշխատող ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման մեխանիզմ են առաջարկում

«Իմ քայլի» պատգամավորները աշխատող ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման մեխանիզմ են առաջարկում
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը և խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն առաջարկում են ուսման վարձավճարների վերաբերյալ օրենքի նոր նախագիծ: Ըստ Սիսակ Գաբրիելյանի՝ նախագծով պետությունը պարտավորվում է վճարել աշխատող ուսանողների ուսման վարձը: «Նախագծով առաջարկվում է եկամտահարկից փոխհատուցել ինչպես հիմնական աշխատողների, այնպես էլ քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող ուսանողների վարձավճարները: Պետությունը կվճարի նաև միջնակարգ մասնագիտական և տեխնիկական ուսումնական հաստատությունում վճարովի սովորող և աշխատող ուսանողների վարձավճարները: Փոխհատուցման իրավունք կունենան ՄՈԳ-ի շեմը հաղթահարած ուսանողները: Առաջիկայում նախագիծը կքննարկվի նաև կառավարությունում, հուսով եմ՝ կհասնենք դրական արդյունքի: Ամենայն հավանականությամբ, կկազմակերպենք նաև հանրային քննարկում ոլորտային մասնագետների հետ, այս ընթացքում սիրով կլսեմ ձեր դիտարկումներն ու առաջարկությունները: Հ.Գ.Կարծում եմ, սա կքաջալերի ուսանողներին աշխատել, իսկ արդեն աշխատողներին դառնալ ուսանող»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Սիսակ Գաբրիելյանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250