Պատահարներ
Գեղարքունիքի մարզում բախվել են Hyundai, ВАЗ 2121, Opel Zafira և Opel Astra մեքենաները
Այսօր՝ ապրիլի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ…
Այսօր՝ ապրիլի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ, 25-ամյա Արամ Հովհաննիսյանի վարած Hyundai մակնիշի 77 ԼA 711 համարանիշի, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Անդրեյ Օրելչնիկի վարած ВАЗ 2121 մակնիշի 08 MA 068 համարանիշի, Երևանի բնակիչ, 45-ամյա Միքայել Ստեփանյանի վարած Opel Zafira մակնիշի 34 RD 814 համարանիշի և Վարդենիս քաղաքի բնակիչ, 39-ամյա Էմիլ Հովհաննիսյանի վարած Opel Astra մակնիշի 36 OV 311 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկանում ենք shamshyan. com-ից:
Լրատվականի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Opel Astra–ի ուղևոր, Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի բնակիչ, 69-ամյա Ժորա Գասպարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է խոշոր եղջերավոր անասունների հայտնվելը մայրուղում, երբ վարորդներից մեկը խոշոր եղջերավոր անասունների չբախվելու համար փորձել է խույս տալ ու տեղի է ունեցել վթարը:
Նմանատիպ հոդվածներ
Թիվ 8 երթուղու ավտոբուսի սրահում անառակաբարո գործողություններ է կատարել 13-ամյա աղջնակի նկատմամբ
Ապրիլի 25-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ Ռուսաստանում հրթիռներ արտադրող գործարանում
Կրասնոյարսկում խոշոր հրդեհ է բռնկվել «Կրասմաշ» գործարանում: Այս պահին քանդվել է սառեցնող համակարգեր արտադրող արտադրամասի...
Ռուսաստանում երկու փոքրիկի մահվան գործով դատապարտվել է հայաստանցի մայրը
Ռուսաստանում Վորոնեժի մարզի բնակչուհին պայմանական ազատազրկման է դատապարտվել երեք և երկու տարեկան դուստրերի մահվան պատճառ...
Տաշիրում 15-ամյա համադասարանցիների վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ
Այսօր՝ ապրիլի 27-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում, Տաշիրի բժշկական կենտրոնից ոստի...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0