Հասարակություն
Էջմիածնում հարսանիքի մասնակիցները մի քանի անգամ օդ են կրակել. shamshyan. com
Gohar Vardanyan
1 րոպե
336 դիտում
Shamshyan. com-ի տեղեկություննեորվ՝ երեկ՝ ապրիլի 25-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության առաջին բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը Երևան-Էջմիածին ավտոճանապարհին հարսանեկան ավտոշարասյան մասնակից՝ BMW մակնիշի 36 AT 484 համարանիշի և Kia Sorento մակնիշի 31 ՏM 003 համարանիշի ավտոմեքենաներից ընթացքի ժամանակ կրակոցներ են արձակվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Մայրաքաղաքային 5-րդ հասցեի մոտից ոստիկանության Վաղարշապատի բաժին են բերման ենթարկել նշված ավտոմեքենաներն՝ իրենց ուղևորներով։
Ոստիկանները պարզել են՝ BMW-ն վարել է Երևան քաղաքի Օհանովի փողոցի բնակիչ՝ 24-ամյա Դավիթ Մինասյանը, իսկ նրա ուղևորը եղել է Երևան քաղաքի Օհանովի փողոցի բնակիչ՝ 20-ամյա Խոսրով Աքիլյանը։ Պարզվել է նաև, որ Kia-ն վարել է Փարաքար գյուղի բնակիչ՝ 23-ամյա Էդգար Օհանյանը, իսկ նրա ուղևորներն են եղել Երևան քաղաքի Օհանովի փողոցի բնակիչ 23-ամյա Ռուդիկ Հովհաննիսյանը և Արարատի մարզի Նոր Խարբերդի բնակիչ՝ 23-ամյա Զոհրաբ Հայրապետյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Է. Օհանյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1 հատ կաթուցիչ՝ մոխրացված զանգվածով և նրա անվամբ զենքի հաշվառման քարտ։ Արդեն ոստիկանությունում Է. Օհանյանը հայտնել է, որ կաթուցիչը պատկանում է իրեն, որով ինքն օգտագործել է մարիխուանա տեսակի թմրամիջոց, իսկ զենքը պատկանում է իրեն ու Kia-ի մեջ է։ Պարզվել է նաև, որ Երևան-Էջմիածին ճանապարհին մի քանի անգամ կրակոցներ է արձակել օդ:
Հարսանքավորները բաց են թողնվել։
Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
674
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
562
Երկրորդ մեքենա ներմուծողները չեն հարկվի. հարցը լուծված է
Gohar Vardanyan
1 րոպե
2,913
ԼՈՒՍԱՆԿԱՐ. «Դվին» ռեստորանային համալիրում անցկացվում է օրենքով գող Պզոյի դստեր հարսանիքը. irakanum. am
Gohar Vardanyan
1 րոպե
2,371
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
32
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
136
2025-ին մարտական պայմաններում զոհեր ու վիրավորներ չեն եղել. Սուրեն Պապիկյան
1 րոպե
74
ԱԺ-ում քննարկվել է՝ մոպեդների, տրիցիկլների ու քվադրիցիկլների պարտադիր ապահովագրության նախագիծը
1 րոպե
81