Պատահարներ
Հայկ Գևորգյանը «Արարատ ցեմենտի» հետ կապված առաջարկների է սպասում․ կնվիրե՞ն այն
Gohar Vardanyan
1 րոպե
326 դիտում
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը շարունակում է պնդել, որ 2002 թվականին «Արարատ ցեմենտի» գործարանը վաճառվել է 200 հազար դրամով։ Նա նշել է, որ խոսքը կառավարության որոշման մասին է, որի համաձայն՝ արժեթղթերի գինը 200 հազար դոլար է:
«2002թ.-ին գործարանն անցել է «Մուլտի գրուպին», իրականում 2002 թվականին գործարանը վաճառվել է 200 հազար դոլարով «Ռոբերտո» ընկերությանը, որը գրանցված է Բելգիայում, բայց դրա հիմնադիրը օվշորային ընկերություն է: Թող բարի լինեն բացահայտեն դրա իրական սեփականատերերին ու ձեր համար ամեն ինչ պարզ կդառնա»,- հայտարարեց Գևորգյանն ԱԺ ճեպազրույցների ժամանակ:
Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ ինքը պատրաստ է նվեր տալ գործարանը այն մարդուն, ով հայտարարում է, որ գործարանը գնվել է 200 հազար դոլարով և կարող է ապացուցել դա, Գևորգյանն ասաց.«Թող ինքը որոշի, ես սպասում եմ առաջարկներին»։
Հայկ Գևորգյանի հայտարարություններին արջագանքել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Մեր գործընկեր Հայկ Գևորգյանն առանվազն ազնիվ չի եղել փաստերի տրամադրման առումով»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է նա՝ շարունակելով․
«Պայմանագիրը ձեռքիս տակ է ու կարող եք ինքներդ էլ տեսնել: Նա նշում է միայն երկրորդ կետը, որի համաձայն՝ մասնավորեցման համար 200 հազար դոլար է նախատեսված, սակայն չի նշում հենց դրան հաջորդած 3-րդ կետը, որտեղ մնացած բոլոր ֆինանսական հարցերն են, մասնավորապես՝ 6 մլն 866 հազար դոլար պատքերի մարում և այլն և այլն: Ընհանուր առմամբ էլ 10 մլն դոլարից էլ ավելի գումար է արժեցել մասնավորեցման ամբողջ գործընթացը՝ հաշվի առնելով ապրանքների մարումն ու մնացյալ ծախսերը, էլ չենք անդրադառնում հետագայում արդեն 6.2 մլրդ դրամ ներդրումային ծրագրերին»,- ասաց Տոնոյանը:
Հիշեցնենք, որ խորհրդարանում ցեմենտի ներկրման տուրքը 22 հազար դրամ դարձնելու վերաբերյալ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանն իր ելույթում հայտարարել էր, որ «Արարատ ցեմենտ» գործարանը ձեռք է բերվել 200 հազար դոլարով: Արձագանքելով պատգամավորին՝ Գագիկ Ծառուկյանը նշել էր, որ եթե դա համապատասխանում է իրականությանը և պատգամավորը կարող է դա ապացուցել, ապա ինքը պատրաստ է նվիրել ցեմենտի գործարանը վերջինիս:
Նմանատիպ հոդվածներ
Ահազանգ վարչապետին. 250-ից ավելի մրգատու ծառերի սպանդ է իրականացրել, ասելով, թե Արարատի մարզպետի «դաբռոյով» է
Gohar Vardanyan
1 րոպե
2,285
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Կոտայքի մարզում մեքենան ընկել է Հրազդան գետը
Gohar Vardanyan
1 րոպե
664
Նոր պայթյուն` Շրի Լանկայում
Gohar Vardanyan
1 րոպե
615
Ավտովթար` Երևան -Մեղրի ճանապարհին. Կա զոհ
Gohar Vardanyan
1 րոպե
463
Ավելին Պատահարներ բաժնից
Լուրերը մեկ տողով. Հարվածներ Պարսից ծոցում, հայտարարություններ Անկարայից և Երևանից
1 րոպե
399
Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում
1 րոպե
1,676
5.0
Նոր մանրամասներ ԱԱԾ շենքի հրկիզման փորձի վերաբերյալ
1 րոպե
1,707
Կրակոցներն են հնչել Երևանում․ նախաձեռնվել է քրեական վարույթ
1 րոպե
876