Այլ
Արցախի ՊԲ-ն արձագանքում է Չիրագլի գյուղը գնդակոծելու մեղադրանքին
Ադրբեջանական որոշ լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկությունն առ այն, թե իբր ս.թ. ապրիլի 24-ի ժամը 17:30-ի և 25-ի ժամը 15:20-ի սահմաններում հայկական առաջապահ ուժերը կրակահերթեր են արձակել հակամարտ…
Ադրբեջանական որոշ լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկությունն առ այն, թե իբր ս.թ. ապրիլի 24-ի ժամը 17:30-ի և 25-ի ժամը 15:20-ի սահմաններում հայկական առաջապահ ուժերը կրակահերթեր են արձակել հակամարտ զորքերի շփման գծի արևելյան հատվածում տեղակայված մերձճակատային Չիրագլի գյուղի ուղղությամբ, որի ընթացքում գնդակոծության տակ են հայտնվել այդ ժամանակ տներից մեկի բակում գտնվող 4-ից 13 տարեկան մի քանի աղջիկ երեխաներ, ոչ այլ ինչ է, քան հերթական ապատեղեկատվություն:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ոչ միայն կտրականապես հերքում է ադրբեջանական կողմի տարածած տվյալ տեղեկությունը, այլև այն որակելով սադրիչ, իր պատրաստակամությունն է հայտնում, անհրաժեշտության դեպքում, վերոնշյալ բնագծերում առկա իրավիճակը բնութագրող տեսագրությունները՝ ֆիքսված տեսադիտարկման համակարգերով, ըստ ժամանակագրության ներկայացնել հանրության առավել լայն շրջանակների ուշադրությանը:
Միաժամանակ Արցախի զինված ուժերի հրամանատարությունը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմի տառին ու ոգուն, կոչ է անում ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ շփման գծում իրադրությունն արհեստականորեն սրելու անհեռանկար մարտավարությունից և շարունակել պահպանել կառուցողական կեցվածք:
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանի դուստրը աշխատանքից ազատվելու դիմում է գրել.«Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, այսօր աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Սերժ Սարգսյանի կրտսեր...
Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 26-ին պլանային և վերանորոգման աշխա...
Այսօր լույս չի լինի հետևյալ հասցեներում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին պլանային և վերանորոգման աշխա...
Ադրբեջանցին տեղափոխվել է «էրեբունի» ԲԿ, վիրահատության է ենթարկվել
Ապրիլի 24-ին «էրեբունի» ԲԿ է ընդունվել կալանավոր, Հայաստանի պետական սահմանը խախտած, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Էլ...