Պատահարներ
Կասկադյորական ավտովթար Երևանում. կան վիրավորներ
Այսօր՝ ապրիլի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 25-ամյա Նարեկ Հայրապետյանը իր վարած Toyota Corolla մակնիշի 70 NR 707 համարանիշի ավտոմեքենայով…
Այսօր՝ ապրիլի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 25-ամյա Նարեկ Հայրապետյանը իր վարած Toyota Corolla մակնիշի 70 NR 707 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Ալեք Մանուկյան թիվ 2/1 հասցեում գտնվող «Նովելլա Հոլլ» ռեստորանային համալիրի դիմացի գետնանցումի պատին։
Shamshyan. com-ի հաղորդմամբ` վթարի հետևանքով վարորդ Ն. Հայրապետյանը, ուղևորներ՝ 24-ամյա Դավիթ Թադևոսյանը և 15-ամյա Գ. Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկաններն ավտոմեքենայի մեջ՝ վարորդի կողքի դռան պահոցում, հայտնաբերել են գարեջրի բացված շիշ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ Վերսալում
Ֆրանսիայի Վերսալ քաղաքի հայտնի պալատային համալիրի մոտակայքում ուժեղ հրդեհ է բռնկվել: Քիչ առաջ համացանցում տեսանյութ է տա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են 86 ոչ սթափ վարորդ
Ապրիլի 15-ից 21-ը ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են 86 ոչ սթափ վարորդ;
«Հյուսիս-հարավ» ծրագրի քրգործով մոտ 200 մարդ հարցաքննվել է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախաքննական մարմինը «Հյուսիս-հարավ ճանապարհային...
10-ամյա եղբոր սպանության պատճառը ինտերնետային խաղը չէր․ ԱՀ ոստիկանությունը հերքում է
Արցախի ոստիկանությունը հերքել է տեղեկություններն այն մասին, թե Շահումյանի շրջանում եղբոր կողմից 10-ամյա եղբոր սպանության...