Քաղաքականություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որտեղ է հայտնաբերվել Միհրան Պողոսյանը. Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում
Ապրիլի 13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ էր ներգրավվել Միհրան Պողոսյանը: Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, իսկ Երևան քաղաքի ընդհանու�…
Ապրիլի 13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ էր ներգրավվել Միհրան Պողոսյանը:
Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, իսկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Ապրիլի 17-ին Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր տեղական և միջպետական հետախուզում:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել հետախուզվողի գտնվելու վայրի վերաբերյալ:
Ապրիլի 19-ին տեղեկություններն իրացնելով, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՌԴ ներքին գործերի նախարարության աշխատակիցների սերտ համագործակցության շնորհիվ Միհրան Պողոսյանը հայտնաբերվել է Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում և ձերբակալվել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամոթ է. Քաղաքապետը հորդորեց կոռեկտության սահմաններից դուրս չգալ
Ավագանու նիստը բավական թեժ է անցնում: Բանը հասավ ընդդիմադիր ֆրակցիաներիցց Լույս խմբակցության ներկայացուցիչ Անի Խաչատրյան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետությունը, բացի «մուննաթից», ի՞նչ է անում հեռուստաընկերությունների համար․ ՀՌՀ նախագահ
Ազգային Ժողովում շարունակվում է հերթական նիստը, որի ընթացքում ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ներկայացնում է «Հայաստանի հե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՊԵԿ նախագահն ու ավտոներկրող ցուցարարները հանդիպել են
Ավտոներկրողները այսօր՝ ապրիլի 23-ին, ՊԵԿ-ի շենքի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել, պահանջելով ՊԵԿ նախագահի հետ հանդիպու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարո՛ն Սիմոնյան, հրապարակեք այդ հրավերը, այլապես դուք ստախոս եք. Զոհրաբյան
Ես կարծում էի՝ իմ գործընկեր Ալեն Սիմոնյանը արժանապատվորեն կընդունի իմ առաջարկը՝ հրապարակել իր պնդմամբ այն հրավերը, որը ե...