Հասարակություն
Կառավարությունը պետք է վարի բարձր աշխատավարձերի քաղաքականություն. Փաշինյան
ՀՀ կառավարությունը պետք է վարի բարձր աշխատավարձերի քաղաքականություն, այսօր ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դասախոսների և ուսանողների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բարձր աշխատավարձերի քաղաքականություն վարելու մեր կարևորագույն գործիքներից մեկը ՀՀ հարկային օրենսգրքում համահարթ եկամտային հարկի սահմանումն է, ընդ որում՝ նախապայմանով, որ առաջիկա 3-4 տարիներին եկամտահարկը մեզ մոտ պետք է նվազի՝ հասնելով 20 տոկոս համահարթ եկամտահարկի», - ասաց վարչապետը։
Նա նշեց, թե այդպիսով խրախուսում են բարձր աշխատավարձի քաղաքականությունը, կրթությունը, բարձր որակավորում ունեցող մասնագետներին:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ տնտեսական հեղափոխության մեթոդը լինելու է նույն քաղաքական հեղափոխության նման՝ առանցքը անհատական ջանքն է, քաղաքացիներին խրախուսելը:
«Հույս ունենք, որ բորսայական համակարգը առաջիկայում կզարգանա: Մենք նույնպես աշխատանք ենք տանում այս ուղղությամբ: Խրախուսելու ենք մասնավոր ընկերություններին, որ իրենք էլ գնան այդ ճանապարհով»,- ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Վանաձորում տղամարդու դի է հայտնաբերվել, նախնական տվյալներով՝ կենդանու կողմից հոշոտված
Բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել. արգելափակվել է մոտ 100 բեռնատար և 50 մարդատար ավտոմեքենա
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը
1.0