Իրանից հստակ ուղերձ՝ Եվրոպային. վճռական պատասխան կստանան
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի հետ:
Աբբաս Արաղչիի և Կայա Կալլասի զրույցի թեման եղել է Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը։ Կողմերն ընդգծել են տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված դիվանագիտական նախաձեռնությունների անհրաժեշտությունը։
Արաղչին Եվրամիությանը և Միավորված ազգերի կազմակերպությանը կոչ է արել արձագանքել Կասպից ծովում իրանական առևտրային նավին հասցված հարվածին։
Աբբաս Արաղչին պահանջել է պատասխանատվության ենթարկել հարձակման մեղավորներին և նրանց, ովքեր աջակցում են հարվածին, թե չէ Իրանից վճռական պատասխան կստանան։ Նա նաև հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Եվրամիությունը և միջազգային հանրությունը պետք է վճռական պատասխան տան։
Հիշեցնենք՝ Իրանը Ուկրաինային մեղադրել է Կասպից ծովում իրանական նավին հարված հասցնելու մեջ։ Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ տուժել։ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը բողոքի նոտա է հանձնել նաև Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին։
Նմանատիպ հոդվածներ
Wildberries-ի հիմնադիրը պահեստների վրա հարձակումներից հետո հայտարարություն է արել
Շուշարիում, Ուտկինա Զավոդում և Սիմֆերոպոլում Wildberries-ի պահեստների վրա հարձակումից հետո տարածքների և ապրանքների մի մա...
Ուկրաինական ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռուսաստանի քաղաքներից մեկին
Ուկրաինական բանակը անօդաչու թռչող սարքերով հարվածել է Ռուսաստանի Պենզա քաղաքին: Ռուսաստանի Պենզայի մարզում ուկրաինական ա...
ՌԴ ԶՈւ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային. ՌԴ ՊՆ
Ռուսական զորքերը գիշերը ցամաքային և օդային տեղակայման ճշգրիտ զենքով խմբակային հարված են հասցրել՝ հարվածելով Ուկրաինայի ռ...
Թրամփը նոր ծրագիր ունի Իրանի դեմ. հետաձգել է ռազմական գործողությունների ընդլայնումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մտահոգվելով զինամթերքի պաշարների սպառման վտանգով, հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ...