Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում, հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում հուլիսի 20-26-ն անցկացված շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը 9 մեդալ է նվաճել` 5 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե։
Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի հավաքականն ունեցել է նաև աշխարհի չեմպիոններ:Մեծահասակների պայքարում աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել են Հայկ Մինասյանը և Գոռ Խաչատրյանը։
Հաջողությունը շարունակվել է նաև թիմային պայքարում. Հայկ Մինասյան, Գոռ Խաչատրյան և Հովհաննես Մարգարյան եռյակը շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևում դարձել է ոսկե մեդալակիր:
Երիտասարդների աշխարհի առաջնությունում իր բացառիկ արդյունքով առանձնացել է Աիդա Ազատյանը, որը դարձել է աշխարհի առաջնության կրկնակի հաղթող։
Հայաստանի ներկայացուցիչները թիմային մեդալներ են նվաճել նաև մյուս մրցաձևերում։ Արծաթե մեդալի է արժանացել տղամարդկանց թիմը՝ Հայկ Մինասյան, Գոռ Խաչատրյան և Հովհաննես Մարգարյան կազմով՝ խառը վազք մրցաձևում զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը։
Բրոնզե մեդալների շարքում առանձնացել է Հայկ Մինասյանի անհատական նվաճումը։ Բացի այդ, հայկական թիմը ևս երկու բրոնզե մեդալ գրանցել է 50 մետր խառը և նորմալ վազք մրցաձևերի թիմային պայքարում՝ կրկին Հայկ Մինասյան, Գոռ Խաչատրյան և Հովհաննես Մարգարյան կազմով։
Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցել է 12 հրաձիգով:
Նմանատիպ հոդվածներ
Մեսսին դիմել է երկրպագուներին․ առաջին ուղերձը՝ եզրափակիչ դուրս գալուց հետո
Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Անգլիային հաղթելուց հետո (2:1) կիսվել է գ...
«Կրասնոդարը» որոշել է Սպերցյանի հավանական փոխարինողին
Հայտնի է դարձել «Կրասնոդարի» հարձակվողական ոճի հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հավանական փոխարինողի անունը՝ վերջինիս հ...
Լեգենդար Ջոն Ջոնսը նշել է՝ ով կհաղթեր Թոփուրիա–Ծառուկյան հնարավոր մենամարտում
UFC-ի կիսածանր (մինչև 93 կգ) և ծանր (մինչև 120 կգ) քաշային կարգերի նախկին չեմպիոն, ամերիկացի Ջոն Ջոնսը նշել է UFC-ի թեթև...
Ավելի քան մեկդարյա գաղտնիք․ նոր բացահայտումներ՝ Մեսսիի անցյալի մասին
Նոր ուսումնասիրությունն անսպասելի փաստեր է ի հայտ բերել Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի ընտանիքի ծագման վերաբե...