Այլ
Հայաստան կգան տաք հոսանքներ. Գագիկ Սուրենյան
Gohar Vardanyan
1 րոպե
1,163 դիտում
Ապրիլի 24-ից սկսած Հայաստանը գտնվելու է Իրաքից ներթափանցող արեւադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում։ Այս մասին ֆեյսբուքյանն իր էջում հայտնում է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Օդի ջերմաստիճանը ապրիլի 24-27-ին հանրապետության ողջ տարածքում այսօրվա հետ համեմատած ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։ Օր-օրի տաքանալով 2-3 աստիճանով, արդեն ապրիլի 27-ին լեռանային բնակավայրերում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +13․․․+16, նախալեռնային բնակավայրերում +18․․․+20, հովտային բնակավայրերում +20․․․+22 աստիճանի։ Երեւանում նույնպես, այսօր ցերեկվա +8․․․+10 աստիճանին ապրիլի 27-ին կփոխարինի +20․․․+22 աստիճան տաքը։
Ապրիլի 22-ին տեղումները շրջանների մեծ մասում կշարունակվեն, լեռնային մարզերում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում կտեղա ձյուն, այսօր կշարունակվեն նաեւ ուժեղ քամիները, առանձին վայրերում քամու արագությունը կհասնի 15-20մ/վրկ։ Ապրիլի 23-24-ին ցիկլոնը կսկսի թուլանալ եւ տեղումները կլինեն առանձին հատվածներում եւ շատ կարճատեւ, իսկ ապրիլի 25-27-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ»:
Նմանատիպ հոդվածներ
Դիլիջան - Վանաձոր ճանապարհն` այս պահին
Gohar Vardanyan
1,076
Առաջիկա օրերի եղանակը ՀՀ տարածքում
Gohar Vardanyan
1 րոպե
627
Փլուզվել է Սյունիքի մարզի Կապան համայնքի Խդրանցի եկեղեցին
Gohar Vardanyan
1 րոպե
428
«Քրիստոս ի մեջ մեր հայտնեցավ: Մեզ և Ձեզ Մեծ Ավետիս». Նիկոլ Փաշինյանը գրառում է արել
Gohar Vardanyan
1 րոպե
366
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Իսրայելը զորքեր է մտցրել հարավային Լիբանան, Ռուբինյանը՝ Տեր-Պետրոսյանի հայտարարությունների մասին
1 րոպե
105
Լուրերը մեկ տողով. 10 հազար դրամով թոշակի բարձրացում, Մերձավոր Արևելքի ճգնաժամ
1 րոպե
110
Լուրերը մեկ տողով. Հորմուզը փակ է, հարյուրավոր զոհեր և բալիստիկ հարվածներ․ պատերազմը դուրս է գալիս վերահսկողությունից
357
Լուրերը մեկ տողով. Տարածաշրջանը պատերազմի եզրին․ ջիհադի կոչ. Երևանում հերթական դանակահարությունը
600