Այլ
Ցրտահարության վտանգ չկա. Գագիկ Սուրենյան
Չնայած ցուրտ օդային հոսանքների ներթափանցմանը հանրապետություն՝ ցրտահարության վտանգ չկա: Tert. am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ…
Չնայած ցուրտ օդային հոսանքների ներթափանցմանը հանրապետություն՝ ցրտահարության վտանգ չկա: Tert. am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Ինչպես զգուշացված էր երեկ՝ ցուրտ օդային հոսանքների ներթափանցման արդյունքում լեռանային բոլոր մարզերում ձյան տեսքով տեղումներ են եղել, ձյուն է տեղացել նույնիսկ Սյունիքում: Զավեշտալին այն է, որ Մեղրիում ամբողջ ձմռան ընթացքում ձյուն չեկավ, բայց այսօր՝ ապրիլի 20-ին այս տարվա առաջին ձյունն է տեղացել: Բայց ցրտահարության վտանգ, այս պահին չենք տեսնում»,-ասաց նա:
Ըստ Սուրենյանի՝ հովտային գոտում, որտեղ ձյունը տեղացել է՝ Տավուշ, Սյունիքի հովիտներ, գրանցվել են դրական ջերմաստիճաններ: «Այսինքն՝ եղել է +2, +3 ջերմաստիճան: Նման պայմաններում որևէ վտանգ չի կարող սպառնալ պտղատուներին՝ թաց ձյուն է, որը արագ հալվում է: Արարատյան դաշտում և հարող նախալեռնային գոտում էլ, որտեղ պտղատուները ծաղկած են ամբողջությամբ, էլի պնդում ենք, որ առաջիկա օրերին ցրտահարության վտանգ չկա, որովհետև գիշերային ժամերին ամպամածության խիտ ծածկը պահպանվում է, իսկ ամպամածության ծածկի պայմաններում գիշերային ժամերին ջերմաստիճանի նվազում չի լինում՝ ամպամածությունը «վերմակի» դեր է կատարում»,-ասաց նա:
Սուրենյանը նաև անդրադարձավ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի այն հայտարարությանը, թե առաջիկայում կա սողանքի, հեղեղների վտանգ: Նա նշեց, որ հեղեղ ասելով նախարարը նկատի չի ունեցել ջրհեղեղներ, այլ ընդամենը այն, գետերը կարող են ափերից դուրս գալ:
Նմանատիպ հոդվածներ
Ամուսինս մի փեշ փող ա ծախսել. ինքնասպան եղած զինվորի մայրը նոր մանրամսներ է ներկայացրել
Վերաքննիչ քրեական դատարանը Տ. Սահակյան, Ս. Համբարձումյան, Ս. Մարաբյան կազմով շարունակեց Նարեկ Չ.-ի գործով բերված վերաքնն...
Ջերմաստիճանը կնվազի, ձյուն կտեղա. Ինչ է սպասվում
Հանրապետության տարածքում` Ապրիլի 20-ի ցերեկը, 21-24-ը շրջանների զգալի մասում, 25-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժաման...
Հայաստանում փակ ճանապարհներ կան
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին՝ ժամը 08:30-ի դ...
Ապրիլի 20. ձյուն, փակ եւ դժվարանցանելի ավտոճանապահներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 10:00-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնա...