Քաղաքականություն
Հանձնարարականը պոզով-պոչո՞վ է լինում. Փաշինյանըՙ երթևեկության կանոնների բալային համակարգի մասին
Երթևեկության կանոնների պահպանության բալային համակարգի հետ կապված օրենսդրական նախաձեռնությունը մշակվում է: Այս մասին ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա…
Երթևեկության կանոնների պահպանության բալային համակարգի հետ կապված օրենսդրական նախաձեռնությունը մշակվում է: Այս մասին ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նկատեց, որ կան օրենսդրական նախաձեռնություններ, իրենք ասել են, սակայն այս 10 ամսվա ընթացքում դեռևս որպես օրենք չեն ընդունվել։ Նա գիտակցում է, որ սա կարող է քննադատության ենթարկվել, բայց նկատում, որ միջազգային պրակտիկայում էլ կարևոր օրենքը «շպփ-թըփ» չի ընդունվում։ «Բալային համակարգի հետ կապված աշխատանքն ընթանում է, և ինձ տրված տեղեկանքով առաջիկա մեկ ամսվա մեջ արդեն փաթեթը կուղարկվի Ազգային ժողով»,- ասաց Փաշինյանը:
«Ասում են, որ հանձնարարական չեմ տվել, բայց այն, որ ես կառավարության նիստում այս մեխանիզմի անհրաժեշտության մասին հայտարարություն եմ անում, բավական չէ, բա հանձնարարականը պոզով-պոչո՞վ է լինում։
Սա մեր թերացումն է, բայց էլի եմ ասում, որ եթե կառավարության նիստում հայտարարում եմ, պետք է ոստիկանության համապատասխան մարմիններն արձանագրեին, որ դա հանձնարական է: Եվ ես հիմա ուղիղ եթերում հանձնարարում եմ: Արդեն 10 ամիս ուշացել եք և չեք կատարել այդ հանձնարարականը»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Հայաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում Պետերբուրգ մեկնած Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի որոշման...
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց, որ տարինե...
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...
Հայտնի է, թե ով է փոխարինում Դավիթ Սանասարյանին
ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են: Armdaily .am-ի տեղեկություններով ՊՎԾ պետի ժաման...