Պատահարներ
Ֆուտբոլիստը նստած է եղել ավտոմեքենայի հետնամասում, երբ հրազենով կրակել են գլխին․մանրամասներ
Ապրիլի 15-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի փողոցի 25 շենքին հարակից ավտոտնակների տարածքում 26-ամյա Ռոներտ Մանուկյանին, 26-ամյա Անդրանիկ Գալստյանին հրազենային վնասվածքներ և 23-ամյա Մուշեղ…
Ապրիլի 15-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի փողոցի 25 շենքին հարակից ավտոտնակների տարածքում 26-ամյա Ռոներտ Մանուկյանին, 26-ամյա Անդրանիկ Գալստյանին հրազենային վնասվածքներ և 23-ամյա Մուշեղ Ղևոնդյանին մահացու հրազենային վնասվածքներ պատճառելու մեջ կասկածվողի ինքնությունը պարզվել է։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։
Կասկածյալը Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 23-ամյա բնակիչ է, ում տվյալները, նախաքննության շահերից ելնելով, չի հրապարակվում։
Ըստ աղբյուրի՝ նա նախկինում ծանր հանցագործության համար դատապարտված է եղել ու համաներմամբ ազատ էր արձակվել։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված BMW մակնիշի 14 CR 014 համարանիշի ավտոմեքենայի վարորդն ու սեփականատերը առնչություն չեն ունեցել կատարված հանցագործության հետ, պարզապես սպանված ֆուտբոլիստը նստած է եղել ավտոմեքենայի հետնամասում, երբ վերջինս մոտեցել է ավտոմեքենային և իր մոտ պահվող ապօրինի հրազենով կրակել Արարատ-2 ֆուտբոլային թիմի դարպասապահի գլխին։
Նմանատիպ հոդվածներ
Երևանում ծնողների գերեզմանի մոտ հայտնաբերվել է «Սպայկա» ընկերության 36-ամյա անվտանգության պետի դին
Այսօր՝ ապրիլի 18-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում արտակարգ իրավիճա...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ BMW X5-ը մեքենաների տուգանային հրապարակում վերածվել է մոխրակույտի
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածքում։ Երեկ՝ ապրիլի 18-ին, Ժամը 12։10-ի սահմաններում արտակար...
Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին. մեքենան գլխիվայր շրջվել է
Երևան-Սևան ավտոճանապարհին Մերսեդես C մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե ճաղավանդակներին, գլխիվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Արտակարգ դեպք․ այրվող «ՎԱԶ-2121 Նիվա» Իսահակյան փողոցում
Քիչ առաջ Aurora News-ը տեսանյութ է ստացել քաղաքացուց, ով մեզ հայտնեց, որ Իսահակյան փողոցում «ՎԱԶ-2121 Նիվա» մակնիշի մեքե...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0