Հասարակություն
Վանեցյանի հետ բարեկամական կապը դեր չի ունեցել իմ նշանակման հարցում. Գարեգին Բաղրամյան
Gohar Vardanyan
1 րոպե
255 դիտում
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի նշանակման հարցի քննարկմանը ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը թեկնածու Գարեգին Բաղրամյանից հետաքրքրվեց՝ նրան առաջադրելու համար դեր է ունեցել ԱԱԾ պետի հետ բարեկամական կա՞պը, թե՞ մասնագիտական գիտելիքները։
«Ձեր կենսագրությունից հայտնի է, որ 2004-18 թթ-ն աշխատել եք ՀԾԿՀ-ում: Մի կողմ թողնելով՝ ինչքանով է դրական 14 տարվա ձեր փորձն այս հանձնաժողովում, ակնհայտ է, որ ունենք գիտելիքներ ոլորտին վերաբերող և տիրապետում եք խնդրին։ Նաև հայտնի է, որ դուք ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի քենակալն եք: Ուզում եմ հասկանալ՝ ձեզ առաջադրվելու փաստում, գոնե ձեր գնահատմամբ, քանի՞ տոկոսով են դեր խաղացել մասնագիտական գիտելիքները և ձեր բարեկամական կապը»,-հարցրեց Գորգիսյանը։
«Համոզված եմ, որ փորձն է ավելի շատ դեր խաղացել վարչապետի մոտ իմ թեկնածությունն առաջադրելուն, քան թե մեր բարեկամական կապը»,-ասաց Բաղրամյանը:
Գևորգ Գորգիսյանն արձագանքեց. «Ձեր գնահատականով, փաստորեն, մեծամասամբ ազդել են գիտելիքները, ասենք՝ 40 տոկոսով էլ բարեկամական կապը»։
Տեղից արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, ում խոսքերից լսելի էր՝ «բաջանաղից ի՞նչ բարեկամ»․ «Բաջանաղը դեռ մի բան էլ թշնամի է, բարեկամ չի անցնում»,-ասաց նա, որի դիտարկումը դահլիճում ծիծաղ առաջացրեց։
«Ես համոզված եմ, որ որևիցե կապ չի ունեցել իմ բարեկամական կապը»,-ասաց Գարեգին Բաղրամյանը։
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
679
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
568
Օրինախախտ վարորդը հայտարարել է, թե վարչապետի սանիկն է և զանգել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
6,896
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապամոնտաժվել է Խորենացու փողոցի ինքնակամ կառուցված տաղավարը
Gohar Vardanyan
1 րոպե
898
Ավելին Հասարակություն բաժնից
Միջադեպ՝ Ալեն Սիմոնյանի և քաղաքացիների միջև․ կան ձերբակալվածներ
1 րոպե
276
4.0
«Կանազ» մշակույթի տունը կվերականգնվի՝ պահպանելով ճարտարապետական տեսքը. քաղաքապետի խոսնակ
1 րոպե
126
Կառավարությունը կաջակցի խաղող վերամշակող տնտեսվարողներին
1 րոպե
111
Իսրայելից Հայաստան է վերադարձել 8 քաղաքացի
1 րոպե
132