Քաղաքականություն
Նախարարությունների թիվը կկրճատվի․ նախագիծն ընդունվեց
Ազգային ժողովը 71 կողմ, 40 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը: Ըստ նախագծի՝ նախատեսվում է 17 նախարարությունի թիվը կրճատել, դարձնել 12…
Ազգային ժողովը 71 կողմ, 40 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը:
Ըստ նախագծի՝ նախատեսվում է 17 նախարարությունի թիվը կրճատել, դարձնել 12 նախարարություն։ Ըստ փոփոխության՝ կկրճատվի նաև փոխվարչապետերի թիվը՝ 3-ից դառնալով 2։
Այսպիսով, ըստ փոփոխությունների, նախարարությունների ցանկը հետևյալն է․
1) Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,
2) Առողջապահության նախարարություն,
3) Արդարադատության նախարարություն,
4) Արտակարգ իրավիճակների նախարարություն,
5) Արտաքին գործերի նախարարություն,
6) Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն,
7) Շրջակա միջավայրի նախարարություն,
8) Պաշտպանության նախարարություն,
9) Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն,
10) Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն,
11) Էկոնոմիկայի նախարարություն,
12) Ֆինանսների նախարարություն:
Նախատեսվող փոփոխությունների համաձայն՝ կառավարության նիստերը կլինեն ոչ միայն մասամբ, այլև ամբողջությամբ դռնբաց:
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Հայաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում Պետերբուրգ մեկնած Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի որոշման...
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց, որ տարինե...
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...
Հայտնի է Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի հավանական պատճառը
Ֆրանսիայում քրեական ոստիկանության մասնագետները հնարավոր են համարում, որ Աստվածամոր տաճարում հրդեհի բռնկման պատճառ է դարձ...