Քաղաքականություն
Միքայել Հարությունյանը տուգանվել է 200 000 դրամով, իսկ Լևոն Սարգսյանը նախազգուշացվել է. հայտարարագիր չեն ներկայացրել. Հետք
Պաշտպանության նախկին նախարար, Սերժ Սարգսյանի խորհրդական և գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանի նկատմամբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը նշանակել է տուգանք՝ 200 000 դրամի…
Պաշտպանության նախկին նախարար, Սերժ Սարգսյանի խորհրդական և գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանի նկատմամբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը նշանակել է տուգանք՝ 200 000 դրամի չափով, գրում է Հետքը: Հանձնաժողովի որոշման պատճառը Հարությունյանի՝ պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիրը չներկայացնելն է:
Միքայել Հարությունյանը պաշտոնից ազատվել էր 2018թ-ի մայիսի 8-ին՝ նույն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը նշանակվել էր վարչապետ: Հարությունյանի ազատման հրամանը, սակայն, ստորագրել էր ոչ թե Փաշինյանը, այլ այդ օրը պաշտոնից հեռացող Կարեն Կարապետյանը, իսկ ազատման պատճառը նշված է՝ «իր դիմումի համաձայն»: Ավելի ուշ պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել Մարտի 1-ի գործով՝ սահմանադրական կարգը տապալելու համար, խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը և հայտարարվեց էր հետախուզում:
Հարությունյանը տուգանքը պետք է վճարի որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում, իսկ եթե որոշի բողոքարկել այն՝ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցվելուց հետո 15 օրվա ընթացքում:
Էթիկայի հանձնաժողովին հայտարարագիր չի ներկայացրել նաև Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանը: Նա նույնպես գտնվում է հետախուզման մեջ՝ ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու մեղադրանքով:
Նյութն ամբողջությամբՙ ակբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Հայաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում Պետերբուրգ մեկնած Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի որոշման...
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց, որ տարինե...
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...
Հայտնի է Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի հավանական պատճառը
Ֆրանսիայում քրեական ոստիկանության մասնագետները հնարավոր են համարում, որ Աստվածամոր տաճարում հրդեհի բռնկման պատճառ է դարձ...