Հասարակություն
Հայտնաբերվել է առևանգված Mercedes G500-ը. Shamshyan com
Ապրիլի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, ժամը 19:50-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի և Սևանի բաժինների քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները Շենգավիթի ոստիկանապետ Հրաչ Խոստեղյանի և Սևանի բաժնի պետի օպերգծով տեղակալի գլխավորությամբ, համագործակցելով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի (դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ) ծառայողների հետ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Երևան-Սևան ավտոճանապարհի 75-րդ կմ հատվածում կայանված վիճակում հայտնաբերել են Mercedes G 500 մակնիշի 14 ՍՍ 414 համարանիշի ավտոմեքենան:
Առավոտյան ժամը 9:10-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Հ. Գ.-ն և հայտնել, որ Չեխովի փողոցի թիվ 21 հասցեում գործող ավտոլվացման կետի աշխատակիցը ժամեր առաջ գողացել է ավտոմեքենան: Ոստիկանները պարզել են, որ ավտոմեքենան առևանգել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 31-ամյա Վահե Սանթրոսյանը, և ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Վանաձորում տղամարդու դի է հայտնաբերվել, նախնական տվյալներով՝ կենդանու կողմից հոշոտված
Բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել. արգելափակվել է մոտ 100 բեռնատար և 50 մարդատար ավտոմեքենա
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը
1.0