Պատահարներ
Ռուս սահմանապահները հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած պակիստանցու են ձերբակալել
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած սահմանախախտի: Ինչպես տեղեկացրին Հայաստանում…
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած սահմանախախտի:
Ինչպես տեղեկացրին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, մի քանի օր առաջ սահմանապահները Թուրքիայի տարածքում նկատել են Հայաստանի պետական սահմանին մոտեցող անձի:
Սահմանախախտն անցել է սահմանամերձ Արաքս գետը, որով անցնում է պետական սահմանը, և փորձել է թաքնվել Հայաստանի Հանրապետության տարածքում: Մի քանի րոպե անց սահմանախախտը ձերբակալվել է Արտաշատի սահմանապահ ջոկատի կողմից:
Հարցաքննության ընթացքում սահմանախախտը պարզաբանել է, որ Պակիստանի քաղաքացի է և նպատակ է ունեցել հասնել ԵՄ անդամ երկրներ:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է Պակիստանի քաղաքացու անձնագիր և բջջային հեռախոս:
Այս պահին իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Երևանում ծնողների գերեզմանի մոտ հայտնաբերվել է «Սպայկա» ընկերության 36-ամյա անվտանգության պետի դին
Այսօր՝ ապրիլի 18-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում արտակարգ իրավիճա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Երևան-Սևան ճանապարհին․ զոհ կա
Քիչ առաջ Aurora News-ը տեսանյութ է ստացել Երևան-Սևան ավտոճանապարհից, որտեղ խոշոր վթար է տեղի ունեցել։ Քաղաքացին նաև հայտ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Բեռնատար Է հայտնվել գետնանցումի աստիճանների վրա
Բեռնատար ավտոմեքենան հայտնվել է Սուրբ Սարգիս եկեղեցու դիմաց գտնվող գետնանցումի աստիճանների վրա: Դեպքը տեղի է ունեցել այս...
Վիրավորում ստացած զինծառայողի գրպանում երկտող է հատնաբերվել
Քիչ առաջ հայտնել էինք, որ կրծքավանդակի ձախ մասի հատվածում հրազենային վնասվածքով Երևանի Միքայելյան վիրաբուժական հիվանդանո...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0