Քաղաքականություն
Հիմքեր լինեն, պաշտոնավարումը ժամանակավորապես կդադարեցվի. Դավթյանը՝ Սանասարյանի մասին
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ոչ հերքեց եւ ոչ էլ հաստատեց Պետական վերահսկողության ծառայության աշխատակիցների գործով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին որպես կասկածյալ…
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ոչ հերքեց եւ ոչ էլ հաստատեց Պետական վերահսկողության ծառայության աշխատակիցների գործով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին որպես կասկածյալ ներգրավելու մասին շրջանառվող լուրերը։
«Այդ գործով շարունակվում է նախաքննությունը, բնականաբար, բոլոր վարկածներն են ստուգվում, թույլ տվեք ձեր հարցին այս պահին ուղիղ պատասխան չտամ՝ խոստանալով, որ առաջիկայում ավելի համապարփակ տեղեկատվություն կտրամադրվի։ Կարծում եմ՝ ըմբռնումով կմոտենաք, որովհետեւ նախաքննության շահն է դա պահանջում»,- ասաց Դավթյանը՝ հավելելով, որ հաշվի առնելով գործի հնչեղությունն ու կարեւորությունը, հանրությանն անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը չի ուշացվի։
Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է դատախազության որոշմամբ Դավիթ Սանասարյանի պաշտոնական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվեն մինչեւ քննության ավարտը, գլխավոր դատախազը պատասխանեց. «Տեսականորեն կպատասխանեմ հարցին. այն դեպքերում, երբ որ հանրային ծառայողի նկատմամբ կիրականացվի քրեական հետապնդում եւ հիմքեր կլինեն, որ նա, շարունակելով պաշտոնավարումը, կարող է խոչընդոտել քննությանը, դատախազը որոշում է կայացնում պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցնելու վերաբերյալ»:
Նշենք, որ երեկ մամուլում տեղեկություն տարածվեց, որ ՊՎԾ աշխատակիցներին վերաբերող քրեական գործով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ներգրավվել է որպես կասկածյալ։ Ի պատասխան Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, նշելով՝ «Իրականում անհանգստանալու բան կա, բայց դա ինձ չի վերաբերվում»:
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Հայաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում Պետերբուրգ մեկնած Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի որոշման...
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց, որ տարինե...
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...
Սասուն Միքայելյանը փակ տեղեկատվություն է փոխանցում Ադրբեջանին․ armdaily. am
Առաջին գիծը հազիվ պահելու մասով Սասուն Միքայելյանի հայտարարությունը շատ վատ է ընդունվել բանակում, ոլորտի պաշտոնյաները մի...