Հասարակություն

Ինչու այս տարի Սուրբ Զատիկին հաջորդող Մեռելոցը ոչ աշխատանքային չի հայտարարվի. Աղաջանյան

Ինչու այս տարի Սուրբ Զատիկին հաջորդող Մեռելոցը ոչ աշխատանքային չի հայտարարվի. Աղաջանյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն անդրադարձել է ապրիլի 22-ը ոչ աշխատանքային օր չհայտարարելու որոշմանը: «Փոքրիկ ճշգրտում Մեռելոցի օրվա հետ կապված։ Կառավարությունը ոչ թե աշխատանքային օր է հայտարարել ապրիլի 22-ը, այլ կառավարությունը որոշել է այն ոչ աշխատանքային չհայտարարել։ Հիշեցնեմ, որ միայն հունվարի 7-ի Մեռելոցն է, որ օրենքով ամրագրված է, որպես ոչ աշխատանքային»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Էդուարդ Աղաջանյանը։ Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին հայ ժողովուրդը նշելու է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության կամ Սուրբ Զատկի տոնը, որը Հին և Նոր կտակարաններում համարվում է 5 տաղավար տոներից մեկը: ՀՀ նախորդ կառավարությունը տաղավար տոներին հաջորդող մեռելոցի օրերը սահմանում էր ոչ աշխատանքային՝ դրա փոխարեն աշխատանքային օր սահմանելով հաջորդող շաբաթ օրը: Սակայն ապրիլի 22-ի աշխատանքային օրը չի նախատեսում տեղափոխել. ապրիլի 22-ը կլինի աշխատանքային օր:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250