Քաղաքականություն
Ասված է եղել` շենքը պահեք, մենք պահել ենք. Վլադիմիր Գասպարյանի ցուցմունքըՙ Մարտի 1-ի գործով. Ժողովուրդ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ուղիղ 1 ամիս առաջ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ հարուցեց «Ժողովուրդ» օրաթերթում նախաքննության տվյալները հրապարակելու առիթով: Ու մինչ քննություն է…
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ուղիղ 1 ամիս առաջ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ հարուցեց «Ժողովուրդ» օրաթերթում նախաքննության տվյալները հրապարակելու առիթով: Ու մինչ քննություն է ընթանում՝ պարզելու, թե ինչպես են մարտի 1-ի աղմկահարույց գործի հանրային դեմքերի ցուցմունքները հայտնվել մեր ձեռքի տակ, կշարունակենք հատվածաբար ներկայացնել դրանք: Այսօր հերթը ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանինն է, որը մանրամասն ցուցմունքներ է տվել գործով: Ըստ նրա` «Ռազմական ոստիկանության վրա դրվել էր խնդիր ապահովել կառավարության շենքի կենտրոնական մասի ֆիզիկական անվտանգությունը… 100 ծառայող է եկել»:
Քննիչի հարցին. «Դուք նշեցիք, որ բանակի ներգրավվման հարց էր առաջացել. ի՞նչ հանգամանքներով էր պայմանավորված բանակի ներգրավվելու հարցը, ո՞վ էր նման հրաման արձակել: Ըստ այդ հրամանի` բանակը եւ ռազմական ոստիկանությունն ի՞նչ հրահանգավորում են ստացել, ո՞ր կոնկրետ, ո՞ր դեպքում ի՞նչ գործողություններ պետք է կատարվեին», նախկին ռազմական ոստիկանապետ Գասպարյանը պատասխանել է. «Դե, դա երկրի նախագահի մակարդակով էր նման հարցերը լուծվում… Մեզ ասված է եղել` շենքը պահեք, մենք եկել, պահել ենք… Կա գերագույն գլխավոր հրամանատար»:
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Հայաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում Պետերբուրգ մեկնած Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի որոշման...
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց, որ տարինե...
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...
Սասուն Միքայելյանը փակ տեղեկատվություն է փոխանցում Ադրբեջանին․ armdaily. am
Առաջին գիծը հազիվ պահելու մասով Սասուն Միքայելյանի հայտարարությունը շատ վատ է ընդունվել բանակում, ոլորտի պաշտոնյաները մի...