Քաղաքականություն
Ալեն Սիմոնյանի՝ վիճակախաղերի մասին նախագծով ճանապարհ է հարթվում որոշ «քայլած» գործարարների համար. Իրավունք
Gohar Vardanyan
1 րոպե
235 դիտում
«Իրավունք» օրաթերթը գրում է. ««Իրավունքի» տեղեկություններով՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հեղինակած «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը (որով սահմանվում է, որ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատոր և ավտոմատացված սարքավորումների միջոցով, վիճակախաղ կարող է կազմակերպվել միայն Ծաղկաձոր, Սևան, Ջերմուկ, Մեղրի քաղաքներում), ամենևին էլ պատահական չէ: Ըստ շրջանառվող լուրերի՝ պարոն Սիմոնյանը իր այս նախագծով փորձում է հետագայում ճանապարհ հարթել հեղափոխության օրերին քայլած որոշ գործարարների դաշտ մտցնելու համար:
Հիշեցնենք, որ վերոհիշյալ օրենքի նախագիծը կյանքի կոչվելուց հետո հարյուրավոր քաղաքացիներ, ովքեր այսօր աշխատում են տարբեր նմանատիպ կենտրոններում, կանգնելու են գործազրկության առաջ:
Եվ ահա, ըստ աղբյուրի, նման վիճակախաղի կետերում աշխատող անձինք սպասում են կառավարության դիրքորոշմանը. «Եթե կառավարությունը որոշի, որ պետք է Ալեն Սիմոնյանի նախագիծը հավանության արժանանա, ուրեմն նշանակում է, որ մենք կմնանք գործազուրկ: Այդ դեպքում մենք դուրս ենք գալու փողոց ու մեր բողոքի ձայնը բարձրացնելու ենք: Հենց վարչապետն է մեզ մեր իրավունքները փողոցում պաշտպանելու ձևը սովորեցրել»,- մեզ հետ զրույցում ասաց խմբագրություն ահազանգած քաղաքացին»:
Մանրամասներըՙ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Gohar Vardanyan
1 րոպե
329
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Gohar Vardanyan
1 րոպե
302
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Gohar Vardanyan
1 րոպե
261
Սասուն Միքայելյանը փակ տեղեկատվություն է փոխանցում Ադրբեջանին․ armdaily. am
Gohar Vardanyan
1 րոպե
2,771
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
262
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
313
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
257
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
268