Քաղաքականություն
«Սպայկայի» տնօրենի պաշտպանները բողոքարկել են նրա կալանավորման որոշումը
«Սպայկա» ընկերության հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանի պաշտպանները Վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկել են Դավիթ Ղազարյանի կալանքի որոշումը եւ գրավի մերժումը։ Այս մասին NEWS. am-ի հետ զրույցում ասաց պաշտպաններից Կարեն Սարդարյանը։
Նա նշեց, որ վերաքննիչ բողոքից որեւէ նոր բան ասել չի կարող, հայտնի չէ նիստի օրը։ Իսկ գրավի չափի վերաբերյալ ասաց, որ միջնորդության մեջ գրավի չափը գրել էին ողջամիտ գումար։
Հիշեցնենք, որ Ապրիլի 8-ին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Սպայկա» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշում է կայացրել։ Դատարանը մերժել էր Դավիթ Ղազարյանին գրավի դիմաց ազատ արձակելու պաշտպանների միջնորդությունը։
2019 թ. ապրիլի 4-ին Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չկատարելը):
ՊԵԿ քննչական վարչության քննիչի կողմից ապրիլի 4-ին միջնորդություն է ներկայացվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Դավիթ Վենգերի Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7.036.666.312 ՀՀ դրամ մաքսատուրք եւ հարկ:
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Սասուն Միքայելյանը փակ տեղեկատվություն է փոխանցում Ադրբեջանին․ armdaily. am
Ավելին Քաղաքականություն բաժնից
Դատախազությունը պահանջում է Մխիթար Զաքարյանից բռնագանձել 12 անշարժ գույք
Պատրաստ եմ հոգեկան առողջության թեստ հանձնել. Քոչարյան
5.0