Այլ
Նախագահի նստավայրը «Հանրապետության տո՞ւն» կանվանակոչվի. Հարցը կքննարկվի
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատազմի ղեկավար Էմիլ Տարասյանը գրություն է ուղարկել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ խնդրելով քննարկել Բաղրամյան 26 հասցեում գտնվող ՀՀ նախագահի նստավայրի…
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատազմի ղեկավար Էմիլ Տարասյանը գրություն է ուղարկել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ խնդրելով քննարկել Բաղրամյան 26 հասցեում գտնվող ՀՀ նախագահի նստավայրի վարչական տարածքը «Հանրապետության տուն» անվանակոչելու հարցը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Երևանի քաղաքապետին հասցեագրված գրության մեջ նշվում է, որ 2019 թվականի մարտի 1-ից Հանրապետության նախագահը և իր աշխատակազմը Մաշտոցի պողոտա 47 հասցեից տեղափոխվել են Բաղրամյան պողոտա 26 հասցեում գտնվող նախագահական նստավայրի վարչական շենք: Նույն շենքում աշխատասենյակ է նախատեսված նաև ՀՀ վարչապետի համար, նրան ընձեռված է նաև արարողակարգային նշանակության դահլիճներից օգտվելու հնարավորություն:
Նշվում է, որ Հանրապետության նախագահի նստավայրի վարչական շենքում է տեղակայված և իր գործունեությունն է ծավալում նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Նույն՝ Բաղրամյան պողոտա 26 հասցեում հաշվառված է նաև Հանրապետության նախագահի նստավայրի վարչական շենքի հարևանությամբ գտնվող բազմաբնակարան շենքը՝ ինչը հաճախ թյուրիմացությունների տեղիք է տալիս՝ հատկապես պաշտոնական հեռագրերի, նամակների և այլ գրությունների առաքման և ստացման հետ կապված:
Գրության մեջ ասված է, որ Հանրապետության նախագահի աշխատակազմը ծրագրում է Բաղրամյան պողոտա 26 հասցեում գտնվող վարչական շենքի դահլիճներում, ինչպես նաև հարակից տարածքում իրականացնել մշակութային միջոցառումներ, այդ թվում՝ համերգներ, ցուցահանդեսներ, շնորհանդեսներ և այլն:
«Հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է Հանրապետության նախագահի նստավայրին և դրա նշանակության վերաիմաստավորմանը, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1.1-րդ մասի համաձայն՝ խնդրում ենք սահմանված կարգով քննարկել Հանրապետության նախագահի նստավայրի վարչական տարածքի Բաղրամյան պողոտա 26 համարակալումը հանելու և այն «Հանրապետության տուն» անվանակոչելու հարցը»,- ասված է գրության մեջ:
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի գրությանն արձագանքել է Երևանի քաղաքապետը: Հայկ Մարությանը հայտնել է, որ ՀՀ նախագահի և իր աշխատակազմի զբաղեցրած Բաղրամյան պողոտայի հ.26 հասցեում գտնվող շենք-շինությունների և դրանց զբաղեցրած ու սպասարկման համար ծառայող հողամասին 2019 թվականի ապրիլի 8-ին հ.1071-Աորոշմամբ տրամադրվել է «Մարշալ Բաղրամյան պողոտա հ.26/1 հասցեն:
Երևանի քաղաքապետը նաև տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի նստավայրի վարչական տարածքը «Հանրապետության տուն» անվանակոչելու հարցը սահմանված կարգով կներկայացվի Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի ապրիլի 23-ին կայանալիք առաջիկա նիստի քննարկմանը:
Նմանատիպ հոդվածներ
Որքան կշարունակվեն անձրևն ու ամպրոպը. Եղանակը վաղը և առաջիկա օրերին
Ապրիլի 17-21-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 17-ին առանձին վայրերում` ինտենսիվ։ Քամին...
Վաղը ուղևորափոխադրող ընկերությունները գործադուլ են անելու. Առավոտ am
Վաղը ուղևորափոխադրող ընկերությունները գործադուլ են անելու: Այս մասին «Նոյան տոպան» ակումբում հայտարարեց փոխադրողների միո...
Իրանի իշխանություններն առաջիկա օրերին արգելք կդնեն ցեմենտի արտահանման վրա. «Ժամանակ»
«Ըստ շինարարական բիզնեսում ներգրավված անձանց հավաստիացումների՝ Իրանում տեղի ունեցած ջրհեղեղից հետո այդ երկրի իշխանությու...
Ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով. Ինչ սպասել վաղը և առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 15-ի ցերեկը տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 16-ի ցերեկը, 17-20-ը շրջանների զ...