Այլ
Վաղը ուղևորափոխադրող ընկերությունները գործադուլ են անելու. Առավոտ am
Վաղը ուղևորափոխադրող ընկերությունները գործադուլ են անելու: Այս մասին «Նոյան տոպան» ակումբում հայտարարեց փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը։ «Երեւանի ներքաղաքային փոխադրում իրականացնող…
Վաղը ուղևորափոխադրող ընկերությունները գործադուլ են անելու: Այս մասին «Նոյան տոպան» ակումբում հայտարարեց փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը։ «Երեւանի ներքաղաքային փոխադրում իրականացնող ընկերությունները ինձ երաշխավորել են անել հայտարարություն: Ասեմ՝ մենք քաղաքականությամբ չենք զբաղվել ու չենք զբաղվում, մեր քայլերը որեւէ մեկի դեմ չեն, մենք մեր շահերից ենք խոսում: Ընկերությունները նախազգուշական գործադուլ են անելու, որպեսզի ուշադրություն գրավեն 11 տարի չլուծվող իրենց խնդիրների վրա»,-ասաց Եղիազարյանը: Թե որ երթուղիները վաղը չեն աշխատի, միության նախագահը հրաժարվեց ասել, բայց նշեց՝ ե՛ւ ավտոբուսներ, ե՛ւ միկրոավտոբուսներ չեն աշխատի: Ինչպես հայտնում է Առավոտ am կայքը, Եղիազարյանի խոսքով՝ ամեն ինչ թանկացել է, ուղեվարձը մնացել է նույն 100 դրամը. «Որն այսօր «կատաստրոֆա» է առաջացնում»: Եղիազարյանի ներկայացմամբ՝ կողմ չեն գների բարձրացմանը, կառավարությունը եթե դոտացիա տան, կշարունակեն աշխատել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot am
Նմանատիպ հոդվածներ
Ինչ եղանակ է սպասվում վաղը և առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում` Ապրիլի 14-ի ցերեկը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 15-ին տեղ-տեղ սպասվ...
Ջերմաստիճանը կցրտի 10-12 աստիճանով. Սուրենյան
«Ապրիլի 16-20-ին Հայաստանը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում, որը ամենաակտիվը կլինի ապրիլի 17-ին։ Ապրիլի 16-ի երեկոյ...
Իրանի իշխանություններն առաջիկա օրերին արգելք կդնեն ցեմենտի արտահանման վրա. «Ժամանակ»
«Ըստ շինարարական բիզնեսում ներգրավված անձանց հավաստիացումների՝ Իրանում տեղի ունեցած ջրհեղեղից հետո այդ երկրի իշխանությու...
Ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով. Ինչ սպասել վաղը և առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 15-ի ցերեկը տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 16-ի ցերեկը, 17-20-ը շրջանների զ...