Այլ
Մետրոպոլիտենի գործով իրականացվող քննության շրջանակում տասնյակ անձինք են հարցաքննվել. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ մետրոպոլիտենի գործով հետաքրքիր զարգացումներ են սպասվում: Այս օրերին իրականացվող քննության շրջանակում տասնյակ անձինք են հարցաքննվել և շարունակում են հարցաքննվել…
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ մետրոպոլիտենի գործով հետաքրքիր զարգացումներ են սպասվում: Այս օրերին իրականացվող քննության շրջանակում տասնյակ անձինք են հարցաքննվել և շարունակում են հարցաքննվել:
Ուշագրավ է, որ քննության շրջանակում հարցաքննվում են նաև անձինք, որոնք նախկինում են աշխատել մետրոպոլիտենում, քանի որ կաշառքը, չարաշահումները մետրոպոլիտենում երկար տարիների դրսևորում են ունեցել:
Օրինակ՝ 2017-ին մետրոպոլիտենի մի աշխատակից՝ Արթուր Խուրշուդյանը, ով հայտնի ընտրակեղծարար է և դատապարտվել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ լրատվամիջոցներից մեկի լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար, 2017-ին մետրոյի գործով 500 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու համար ձերբակալվել էր, սակայն հետո շատ արագ նրան «մաքրել» էին:
Չի բացառվում, որ ՀՀԿ- ական ընտրակեղծարարի վրայից կաշառքի դրվագի մաքրումը հենց այս գործի շրջանակում կրկին վեր հանվի: Նա նաև շատ ուշագրավ տեղեկություններ կարող է հաղորդել նախաքննական մարմնին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Վաղը ուղևորափոխադրող ընկերությունները գործադուլ են անելու. Առավոտ am
Վաղը ուղևորափոխադրող ընկերությունները գործադուլ են անելու: Այս մասին «Նոյան տոպան» ակումբում հայտարարեց փոխադրողների միո...
Ջերմաստիճանը կցրտի 10-12 աստիճանով. Սուրենյան
«Ապրիլի 16-20-ին Հայաստանը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում, որը ամենաակտիվը կլինի ապրիլի 17-ին։ Ապրիլի 16-ի երեկոյ...
Իրանի իշխանություններն առաջիկա օրերին արգելք կդնեն ցեմենտի արտահանման վրա. «Ժամանակ»
«Ըստ շինարարական բիզնեսում ներգրավված անձանց հավաստիացումների՝ Իրանում տեղի ունեցած ջրհեղեղից հետո այդ երկրի իշխանությու...
Ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով. Ինչ սպասել վաղը և առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 15-ի ցերեկը տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 16-ի ցերեկը, 17-20-ը շրջանների զ...