Այլ
«Գազպրոմ Արմենիան» որոշել է. գազի գինը չի բարձրանա տեսուչներին աշխատանքից ազատելու հաշվին. «Ժողովուրդ»
Gohar Vardanyan
1 րոպե
277 դիտում
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը փորձելու է գազի սակագինը բնակչության համար անփոփոխ պահել հայ-վրացական սահմանին 15 դոլարով բարձրանալուց հետո, սակայն սա իրականացնելու է՝ նվազեցնելով ծախսերը: Այդ ճանապարհին «Գազպրոմ Արմենիան» կրճատելու է աշխատակիցների թիվը: Բայց նրանք կրճատումներն անելու են ոչ թե կենտրոնական ապարատի, այլ տեսուչների հաշվին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության տեսուչները մի քանի օրից կստանան աշխատանքից ազատման վերաբերյալ ծանուցումները: Մեր հարցին, թե արդյոք այդ ազատումները կապվա՞ծ են գազի սակագնի սահմանային թանկացման հետ, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից փոխանցեցին. «ՀՀ առաքվող բնական գազի գնի փոփոխությամբ պայմանավորված՝ ներկայում աշխատանքային քննարկումներ են ընթանում համալիր հարցերի շուրջ, այդ թվում՝ դիտարկելով նաև համակարգի ծախսերի կրճատման, աշխատողների քանակի վերանայման և հաստիքների կրճատման հարցերը»:
Փաստորեն, ստացվում է, որ ընկերությունը որոշել է սպառողների համար գազի գինը չբարձրացնել՝ տեսուչներին աշխատանքից ազատելու հաշվին: Մինչդեռ, ըստ մասնագետների, գազի սակագինը հնարավոր է անգամ նվազեցնել՝ ընկերության ծախսերի օպտիմալացման, կորուստների կրճատման և շահութաբերության նորմայի իջեցման հաշվին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Վաղը ուղևորափոխադրող ընկերությունները գործադուլ են անելու. Առավոտ am
Gohar Vardanyan
1 րոպե
1,411
Ջերմաստիճանը կցրտի 10-12 աստիճանով. Սուրենյան
Gohar Vardanyan
1 րոպե
513
Իրանի իշխանություններն առաջիկա օրերին արգելք կդնեն ցեմենտի արտահանման վրա. «Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
460
Ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով. Ինչ սպասել վաղը և առաջիկա օրերին
Gohar Vardanyan
1 րոպե
324
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Իսրայելը զորքեր է մտցրել հարավային Լիբանան, Ռուբինյանը՝ Տեր-Պետրոսյանի հայտարարությունների մասին
1 րոպե
105
Լուրերը մեկ տողով. 10 հազար դրամով թոշակի բարձրացում, Մերձավոր Արևելքի ճգնաժամ
1 րոպե
110
Լուրերը մեկ տողով. Հորմուզը փակ է, հարյուրավոր զոհեր և բալիստիկ հարվածներ․ պատերազմը դուրս է գալիս վերահսկողությունից
357
Լուրերը մեկ տողով. Տարածաշրջանը պատերազմի եզրին․ ջիհադի կոչ. Երևանում հերթական դանակահարությունը
600